Լեռնաբերդի Մարտիկները
Թաթուլ Անանյան Ազգը, որը միասնական չէ, չի կարող հարատևել։ Մաս1 Անանցանելի լեռների սրտում գտնվում էր մի քաղաք, որի անունն էր Լեռնաբերդ։ Այս քաղաք տանող արահետները, որ անցնում էին լեռների միջով՝ ձյան հետ փակվում էին և թույլ չէին տալիս անցնել այդ արահետներով։ Դրանք շատ դժվար էին հանդուրժում անցորդներին։ Անգութ էին այն անցորդների հանդեպ, որ գալիս էին թրերով և արյան համը կոկորդում խեղդելով։ Դարեր շարունակ թուրքն ու պարսիկը ջանք չէին խնայում, որ անցնեն արահետներով ու գան քաղաքն իրենց թրի տակ դնեն։ Քաղաքի հյուսիսում կար մի ամրոց, որ հայտնի էր իբրև Բանկուր ամրոց անունով։ Ասում էին, թե այս ամրոցը կառուցել էր Բակուր իշխանը, որ ոչ այդքան հայտնի էր պատմությանը։ Բակուր իշխանը, որ Հայոց արևմտյան հողերի տերն ու պահապանն էր՝ որքան հնարավոր է մեծացրեց և հզորացրեց իր տիրույթները փորձելով ծառայել Բագրատունի տերերին։ Իշխանը զորուգիշեր հսկում էր իրեն վստահված տարածքները և սարսափի մեջ էր պահում բյուզանդացիներին, որ փորձում էին ամեն կերպ նվաճել Հայոց երկիրը։ Անցան շատ տարիներ։ Ժամա...