Լեռնաբերդի Մարտիկները


Թաթուլ Անանյան

Ազգը, որը միասնական չէ, չի կարող հարատևել։

Մաս1

     Անանցանելի լեռների սրտում գտնվում էր մի քաղաք, որի անունն էր Լեռնաբերդ։ Այս քաղաք տանող արահետները, որ անցնում էին լեռների միջով՝ ձյան հետ փակվում էին և թույլ չէին տալիս անցնել այդ արահետներով։ Դրանք շատ դժվար էին հանդուրժում անցորդներին։ Անգութ էին այն անցորդների հանդեպ, որ գալիս էին թրերով և արյան համը կոկորդում խեղդելով։ Դարեր շարունակ թուրքն ու պարսիկը ջանք չէին խնայում, որ անցնեն արահետներով ու գան քաղաքն իրենց թրի տակ դնեն։

  Քաղաքի հյուսիսում կար մի ամրոց, որ հայտնի էր իբրև Բանկուր ամրոց անունով։ Ասում էին, թե այս ամրոցը կառուցել էր Բակուր իշխանը, որ ոչ այդքան հայտնի էր պատմությանը։ Բակուր իշխանը, որ Հայոց արևմտյան հողերի տերն ու պահապանն էր՝ որքան հնարավոր է մեծացրեց և հզորացրեց իր տիրույթները փորձելով ծառայել Բագրատունի տերերին։ Իշխանը զորուգիշեր հսկում էր իրեն վստահված տարածքները և սարսափի մեջ էր պահում բյուզանդացիներին, որ փորձում էին ամեն կերպ նվաճել Հայոց երկիրը։ Անցան շատ տարիներ։ Ժամանակը, որ մարդու գլխավոր թշնամին է՝ հաղթեց նաև անպարտ Բակուրին։ Ծեր իշխանը հիվանդացավ և ընկավ անկողին, իսկ նրա ապերախտ և երեսպաշտ որդիները իրար դեմ ելան հանուն չմահացած հոր հարստության։ Այս ամենի մասին տեղեկացնում են Բյուզանդիայի զորավարին, որ աքսորվել էր պալատից և ստիպված էր ողջ կյանքն անց կացնել կայսրության արևելքում։ Նա զորք է հավաքում, գալիս ու մտնում Բանկուր ամրոց։ Հրամայում է կոտորել իշխանի ողջ ընտանիքին, իսկ իշխանին մասնատում է և ուղարկում Բագրատունի արքային, իբր թե քո պահապանը ընկավ իմ թրից։ Դրանից հետո նա ավերում է ողջ ամրոցն ու հեռանում Բյուզանդիա, իսկ մարդիկ որոշում են իրենց գլուխն այլևս չդնել թշնամու թրի տակ ու մեռնել առանց կռվի։ Դրանից շատ դարեր էր անցել, բայց քաղաքն այս առավոտ ևս տագնապած էր։ Գիտեին, որ թուրքն ու պարսիկը գալիս են, բայց վճռել էին կռվել մինչ մահ։ Դրությունն անորոշ էր, իսկ թշնամին շտապում էր սպանդի։

Մաս 2

    Կեսգիշեր էր։ Քաղաքը դեռ չէր հանգստացել։ Այս գիշեր քաղաքի ավագնին որոշեցին ժողով անել և քննարկել օրհասական դրության մեջ գտնվող քաղաքի և ժողովրդի հարցը։ Ավագները եկան։ Հերթով մոտեցան իրենց աթոռներին ու նստեցին։ Ահա երևում էր սևա-զըգեստ վանահայրը, ճերմակամորուք ծերունին ու էլի շատ ուրիշ-ները։ Ժողովն սկսվեց։ Տեղից հանկարծ կանգնեց մեկն ու ասաց.

   - Սիրելիներս, բավական է ինչքան կոտորվեցինք։ Մենք ունենք զենք ու պայքարելու, ապրելու հույս։ Հարկավոր է հարձակվել ու ոչնչացնել թշնամուն՝ դնելով հետդարձի ճամփին։

  Այս մարդու անունը Հովսեփ էր։ Երկար տարիներ սովորել էր Ռուսական կայսրությունում և հմտացել ռազմական գործում։ Երբ ավարտել էր ուսումը իր հետ բերել էր մեծ քանակությամբ զենք ու իր խմբով կռիվ էր տվել թուրքի ու պարսիկը դեմ։ Դեռ քսան տարի առաջ հերթական մարտերից մեկում վիրավորվում է ու ամեն ինչ հանձնում իր որդուն։ Դրանից հետո ինքը գալիս է Լեռնաբերդ, որ թուրքի ու պարսիկը ոտը չէր մտել։ Իսկ որդին թողեց ամեն բան ու հեռացավ Վանա փոքրիկ գյուղը, որ ապրի անվտանգ ու ընտանիքին հեռու պահի վտանգից։

  Ժողովը դեռևս շարունակվում էր։ Առաջին հայացքից մարդկանց դեմքերը չափից շատ բութ էին երևում։ Մեկը լսելով ճերմակամորուքին՝ ասաց։

- Ճիշտ ես Հովսեփ։ Պետք է ոչնչացնել թշնամուն և պաշտպանել մեր բարեկամներին։ Բայց մենք մի խնդիր ունենք։ Թըշնա-միներն ավելի շատ են, քան մենք։ Ի՞նչ պետք է անենք...

- Լռիր Հակոբ։ Ես որ վանական եմ, ես, որ ընտանիք չունեմ՝ պատրաստ եմ զենքը ձեռքիս պահած մեկ-երկուսին հետս տանել դեպի երկնային դատարան։ Իսկ դու, որ ունես ընտանիք չես ուզում զենքը ձեռքիդ մեռնել հանուն նրանց, - զայրացած ասաց վանահայրը։

- Տեր Սիմեոն, - սկսեց Հակոբը,-ես պատրաստ եմ կյանքս էլ տամ հանուն ընտանիքիս։ Բայց ասում եմ, քանի դեռ թշնամին չի եկել՝ թողնել հեռանալն ավելի ճիշտ է։ Քաղաքում միայն մենք չենք։ Քաղաքում ծերեր կան, կանայք կան, երեխաներ կան վերջ ի վերջո։

- Սուս կաց Հակոբ, - ասաց Հովսեփը տեղից վեր կենալով։ Սուս քանի դեռ չես մեռել։ Ու՞մ ես թողնում քո քաղաքը, Սուրբ Աստվածածինը, Բանկուրը։ Ուզում ես, որ մեր քաղաքը դառնա թուրքի կամ պարսիկի պահակակետը, իսկ մեր ամրոցը նրանց հաստափոր պաշտոնյաների անառականոցը, Աստվածածինն էլ պիղծ մզկի՞թը։ Ավելի լավ է գլուխս սկուտեղին դրած տանեմ տամ սուլթանին կամ շահին, քանց թե էս քաղաքը հանձնեմ խաղաղ։

- Քո գլուխը քեզ պահիր Հովսեփ։ Քաղաքը ոչ ոք չի հանձնի։ Եթե թշնամին մտնի քաղաք, ուրեմն իմացեք, որ եկեղեցին արդեն քանդվել է գլխիս ու քաղաքի դարպասները ընկել են դրա հետ։

- Ոչ ոք չի կարող մեզ այստեղ պահել, մենք կգնանք, երբ կցանկանանք, - ասաց Հակոբը։

- Ձայնդ կտրիր, հենց այս պահից սկսած։ Եթե չլռես ես քո գլուխը կթռցնեմ, - ասաց Հովսեփն ու իր ձեռնափայտի վերին մասից հետ քաշեց և հանեց մի սուր։

- Հովսեփ, հայրենի հողի վրա արյուն մի թափիր։ Եթե դու արյուն թափես, ապա մեր հողը կանիծվի և բոլորս կմեռնենք։ Պիղծ է և այն մարդը, որ իր եղբորը կսպանի հայրենի հողի վրա, - ասաց վանահայրը այն ահից, որ հայը հայու արյուն կթափի։

- Այո։ վանահայրը ճիշտ է ասում։ Դու չես կարող քո եղբորը սպանել, - վախվորած ասաց Հակոբը։

- Լռիր Հակոբ։ Եթե Հովսեփի ձեռքի սուրն իմ ձեռքն ընկնի, ապա քեզ Տիրոջ հրեշտակն էլ չի փրկի մահվան ճիրաններից, հավատացնում եմ քեզ, - դարձյալ խոսեց վանահայրը խիստ զայրացած։

- Լավ Տեր Սիմեոն։ Ես լռում եմ, բայց հետո ինձ չասեք, թե ես ոչինչ չեմ զգուշացրել։

- Դու հանգիստ կաց։ Քեզ ոչ ոք ոչինչ էլ չի ասի։ Իսկ հիմա եկեք ծրագիր կազմենք։

- Ուրեմն այսպես։ Կխնդրեի, որ դուք ինձ քսան մարդ տաք։ Ես նրանց կմիավորեմ իմ նախկին խումբն ու պարսկական ուժերին շարքից կհանեմ։ Մինչ ես կգնամ արևելք դուք այդ ընթացքում պետք է ողջ քաղաքին պատրաստ պահեք մարտի։ Իմացեք, որ ես պարսիկներին լրիվ չեմ կարող ջարդել։ Նրանք կհասնեն քաղաքին, բայց պետք է գան ու տեսնեն, որ մեր քաղաքը արդեն պատրաստ է իրենց դիմավորել։ Լավ հիշեք, որ ես կարող եմ և զոհվել։ Եթե ես չգամ, դուք պետք է իմանաք իմ զենքի պաշարների գտնվելու վայրը։ Դրանք ես վստահել եմ Տեր Սիմեոնին։ Կգնաք եկեղեցի։ Նա բոլորիդ կզինի։ Քաղաքա-գլուխը թող մարդիկ ուղարկի պաշարների համար։ Մենք շատ երկար ժամանակ չենք կարող դուրս գալ քաղաքից, եթե Օ թշնամին պաշարի այն։ Դե վերջ։ Ես պետք է րոպե առաջ դուրս գամ քաղաքից և շտապեմ դեպի լեռնանցք։

   Հվսեփը հավաքեց քսան մարդու և շտապ դուրս գնաց քաղաքից։ Այս քաղաքի հինավուրց դապասները դանդաղ բացվեցին և ի վերջո իրենց մեջ քաշեցին Լեռնաբերդի մարտիկներին։

Մաս 3

Մութն ընկնում էր։ Դեպի լեռն ի վեր բարձրանում էին ձիավորներ։ Մայրամուտի շողի ներքո նրանք ասես ստվերներ լինեին։ Ձիերի ոտքերի տակ ընկած մանր քարերը գլորվում էին դեպի կիրճը։ Ձիավորներն անշուշտ պիտի գլորվեին ներքև, եթե զգուշությամբ չբարձրանային։ Գնում էին անվերջ։ Գնում էին դեպի լեռան գագաթը և ասես ուզում են հասնել մայր մտնող արևին հասնել։ Մոտենում էին լեռան անտառին և հանկարծ լսվեց մի ձայն.

- Կանգնել։ Ովքե՞ր եք։

- Ես Հովսեփն եմ։ Ինձ դիմում էին նաև որպես գեներալ։

- Իսկ նրանք ովքե՞ր են։

- Նրանք իմ մարդիկ են։ Մենք փնտրում ենք անտառի մարտիկ-ներին։

- Իսկ ի՞նչ եք ուզում նրանցից։ Եթե ասես, ես քեզ նրանց մոտ կտանեմ։

- Պարսիկները գալիս են։ Մենք պետք է համախմբվենք և կանգնեցնենք նրանց։ Եթե մենք նրանց չկանգնցնենք, ապա Լեռնաբերդն էլ, այս լեռներն էլ կկորչեն կրակի ու արյան մեջ։

- Լավ, եկեք իմ հետևից։

  Նրանք գնացին շատ երկար և հանկարծ կանգ առան։

- Սպասեք այստեղ։ Ես հիմա կվերադառնամ։ Չհեռանաք։

- Շատ լավ։ Մենք ոչ մի տեղ չենք շտապում։

- Պարոն, եթե սա ծուղակ լինի, ի՞նչ պետք է անենք։

- Հենց հիմա մտեք անտառ։

Մաս 4

  Մարդիկ դանդաղ մոտեցան բացատին։ «Ձեռքերը վե՜ր» գոռալով նրանք մտան բացատ։ Ինչպես զարմացան, երբ տեսան, որ բացատում միայն իրենք են մնացել։ Հենց այդ պահին ծառից մի բան ընկավ և մի թուր դանդաղ շոշափվեց առաջնորդի կոկորդին։

- Իսկ հիմա դուք վեր բարձրացրեք ձեր ձեռքերը հիմար տհասներ։

- Ո՞վ ես դու, անտաղանդ հիմար, - կակազելով հարցրեց առաջ-նորդը։ Ապա մի խոքր սպասեց ու խոժոռվելով սկսեց գոռալ, - Եթե դու թուրք ես կամ պարսիկ, կամ էլ քուրդ, ապա արի։ Ես կտամ ու կջարդեն քո այդ կեղտոտ բերանը, հետո լեշդ կտամ անտառի գազաններին։

- Ես ձեր նախկին ղեկավարն եմ, գեներալը, Հովսեփը։

- Հովսե՞փ։ Ընկերս այդ դու ես։ Գիտե՞ս ինչքան էի կարոտել քեզ։ Ես ուզում էի գտնել քեզ և ծնկաչոք աղաչել, որ ետ վերադառնաս։

- Հիմա դրա ժամանակը չէ Գրիգոր։ Մի կողմից պարսիկն է, իսկ մյուս կողմից թուրքը։ Նրանք փորձում են ոոչնչացնել այյն քաղաքը, որ մենք այսքան տարի փորձում ենք պահել և պահպանել։ Ժամանակն է կռվել ողբալու փոխարեն։ Ես գիտեմ, թե ինչ է արել Ջեմալը քո մարդկանց հետ։ Հիմա ժամանակն է եկել, որ վրեժ առնենք նրանց համար։ Մեր կյաքը նվիրված Է հայրենիքին։

- Մեր կյանքը նվիրված է հայրենիքին, - լսվեցին ձայներ ամբողջ կողմից։

  Այս ոգեկոչությունը հանկարծ ընդհատվեց հրացանի կրակոցից։

- Պարսիկները լեռան ստորոտում են։ Նրանք գնում են դեպի քաղաք։ Շուտ դիրքավորվեք, քարերը ցած գլորեք։ Արագ, դե, արագ, - լսվեց Հովսեփի ձայնը։

  Սկսվեց իրարանցում։ Հանկարծ լսվեց հրացանի ձայնը, որի հետ ընկավ առաջին պարսիկը։ Նրա հետևից երկրորդը և այդպես շարունակ։ Պարսից գնդի համար հարմար առիթ էր հայերի հետ ուժերը չափելու։ Հեծելազորը բաժանվեց երկու մասի՝ հույս ունենալով, որ հայերն էլ կբաժանվեն ու պարսից հետևակը մեկ-մեկ կոչնչացնի թշնամուն։ Բայց հայերն էլ հիմար չէին։ Ամեն կողմում չորսն էլ բավարար էին,որ պարսից հեծելազորը ջախջախվեր։

- Գերանները գլորեք, քարերը, շուտ, քարերը։ Տակառներն այրեք։ Դե, շտապեք, - նորից լսվեց Հովսեփի ձայնը։

Պարսիկները տեսնելով իրենց հեծելազորի գլխատումը՝ սարսափի մատնվեցին։ Շատ էին ուզում փախչել, բայց ու՞ր։ Ճամփան երկու կողմից փակ էր, հետևը անդունդ էր, իսկ առջևում մահն էր դարան մտել։ Մնում էր միայն հանձնվել, կամ մահն ընդունել, բայց պարսից գնդի հրամանատարը ուզում էր, որ մինչև վերջին մարդն սպանվի։ Նա մի արյունարբու մարդ էր, որ բազմիցս սպանել էր հայերին, թալանել ու այրել էր նրանց տները։ Դեռ քսան տարի առաջ հենց նա էր վիրավորել Հովսեփին։ ԵՒ ահա այսօր ծերուկը նկատեց այդ ոչնչությանը, որ կանգնել էր նույնքան ապերախտ կեցվածքով, որքան որ քսան տարի առաջ էր։

- Անասուն, արի ու վերցրու քո մրցանակը, - ասաց Հովսեփն ու կրակեց ուղիղ սրտին։

  Պարսիկները իսկույն ևեթ վեր հանեցին սպիտակ դրոշը, հնչեցրին փողը։ Ամբողջ գունդը զինաթափվեց։ Հաղանակը հայերինն էր։

   Այս երեկո լեռներում խնջույք էր։ Տոնում էին իրենց համատեղ հաղթանակը։

- Հիվսե՜փ, Հովսե՜փ, ձիավոր է մոտենում, - հանկարծ լսվեց ինչ որ մեկի ձայնը։

- Ո՞վ է, -հարցրեց ծերուկն անհամբերությամբ։

- Կարծես թե Լեռնաբերդից է։

- Ի՞նչ է ասում։

- Ասում է, թե պարսից երկու հազարանոց գունդը չոքել է քաղաքի պարիսպներ մոտ, իսկ շահը նոր զորք է ուղարկել։

- Ասում ես պարսից զո՞րք։ Արութին, Թորոս, Առաքել, իմ հետևից։ Մյուսներդ գնագեք Լեռնաբերդ։ Ասեք, որ ես գնացել եմ շահի զորքին ընդառաջ։

Մաս 5

   Լույսը նոր էր բացվել։ Արևի թարմ շողերի ներքո պարսից զորքի վրանները եզերված տեսք էին ստացել։ Չնայած լույսը արդեն բացվել էր, ճամբարում դեռևս շարժ չկար։ Ճամբարը գտնվում էր մի հսկա լեռան կողքին։ Գեներալ Հասանի վրանը կենտրոնում էր, իսկ նրան շրջապատում էին մյուսների վրանները։

Պարսից գեներալի վրանում ժողով էր։ Ահա Հասանը, փռված իր բարձի վրա, ոտքը ոտքի վրա գցած, անհարգալից և գոռոզ կեցված-քով։ Զորավարին ոչ հարիր, թուրը գետնին գցած, զրահը վրանի անկյունում ու անխնամ վիճակում։ Պարսից գնդի խայտառակությունն ու ամոթն էր Հասանը, քանզի չգիտեր իրեն զորականին հարիր պահել։

- Գեներալ, օսմանլուն գալիս է։ Եթե նա եկավ դուք փոշի կդառնաք։ Եթե օսմանլուն մենակ լիներ, դուք կարող էիք հաղթել, բայց նա մենակ չէ։ Նրա հետ է Ջեմալը։

- Ի՞նչ ասաց, Ջեմա՞լը, սրիկա՞ն, - լսվեցին սպաների ձայները բոլոր կողմերից։ - Գեներալ մենք պետք է դաշինք կապենք հայերի հետ, - դարձյալ լսվեցին սպաների ձայները։

- Հովսեփ,-ասաց Հասանը,- դու սովորել և կրթվել ես որպես գեներալ։ Ես քաջատեղյա եմ քո գործերից։ Գիտեմ, որ դու եղել ես Ռուսական զորքերի հրամանատարներից մեկը, հինգ տարի ահ ու սարսափի մեջ ես պահել քո ազգի թշնամիներին։ Արդյոք պատիվ կհամարե՞ս դաշինք կապել քո ազգի հակառակորդի դեմ, որպեսզի հաղթես մյուսին։

- Իհարկե պատիվ կհամարեմ։ Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է։ Դուք իմ մասին գիտեք ամեն ինչ, իսկ ես ձեր մասին։ Ես քաջատեղյակ եմ, որ դուք պարսից շահին փորձել եք համոզել, որ հայերն իր թշնամիները չեն։ Գիտեմ նաև, որ դուք հայերին սրի քաշելու փոխարեն հնարավորություն եք տվել հավաքել ողջ հարստությունն ու հեռանալ դեպի լեռներ։ Գիտեմ, որ շատ անգամ պարսից ողջ զորքին եք սպասեցնել տվել, ինչ է թե մի քանի հայ ընտանիք դեռ չեն հեռացել ձեր ճանապարհից։ Ես ամեն մեկի հետ չէ, որ դաշինք եմ կապում։ Դուք առանձնահատուկ եք այս վայրենի խուժանում։

- Ամեն դեպքում հարկավոր է շտապել։ Եթե թուրքը մեզանից շուտ հասնի քաղաքին, ապա բոլորս կորած ենք։ Հովսեփ դու Լեռնաբերդի խա՞նն ես։

- Ես ո՞վ եմ։

- Ուզում է ասել դու Լեռնաբերդի իշխա՞նն ես, - կողքից ասաց Արութինը։

- Ոչ, ես սովորական բնակիչ եմ, բայց այս պահին ռազմական ուժերի հրամանատարն եմ։ Իսկ ի՞նչ է պահպանել։ Ինչու՞ այդպես հանկարծ ձեզ հետաքրքրեց այդ հարցը, - անհանգիստ հարցրեց Հովսեփը։

- Հենց այնպես։ Ես ուզում եմ իմ զորքից մի մասը տալ քեզ, որպեսզի դու հարկ լինելու դեպքում գործածես նրանց մարտի մեջ, մինչ մենք տեղ կժամանենք։

- Իսկ ես ունեմ այլ առաջարկ։ Առաջարհում եմ բոլորս միասին գնանք և շատ շտապ։ Եթե շահն իմանա, թե ինչ եք պատ-րաստվում անել, վստահ եմ, որ նա ձեզ շղթաներ հագցրած կտանի Թեհրան ու բոլորի աչքի առաջ կսպանի։

  Հասանը իր մորուքը մի լավ շոյեց և սկսեց մտածել։ Մի փոքր ժամանակ անց նա ասաց.

- Երևի թե դու ճիշտ ես Հովսեփ։ Շահը չի տանի այն, որ ես իր հրամանին չեմ ենթարկվել։ Նա ինձ գլխատելով չի բավարարվի։ Նա իմ ոտքերն ու ձեռքերը կջարդի, հետո՝ կողջակիցի...

   Օրն արդեն մթնում էր։ Պարսկական գունդը կամաց-կամաց սկսեց քնել։ Ամբողջ գիշեր Հովսեփը աչք չկպցրեց։ Գիտեր, որ թուրքական հինգ հազարանոց գունդ է շարժվում դեպի քաղաք։ Գիտեր, որ իրենք անշուշտ կուշանան, բայց փորձում էր մի օգուտ տալ քաղաքին։ Կազմում էր պաշտպանության ծրագիր։ Արդեն լույսը բացվում էր, երբ կանչեց Արութինին ու ասաց.

- Սա տար և տուր Տեր Սիմեոնին։ Ասա նրան, որ ես ուշ կհասնեմ, որքան հնարավոր է թող դիմադրեն։

  Լույսը բացվում էր։ Քաղացից հեռու՝ արևելքի կողմից, մի ձիավոր էր սրընթաց մոտենում պարիսպներին։

- Բացել դարպասները, - լսվեց պահակի ձայնը։

- Այդ ու՞մ առաջ եք բացում դարպասները, - բղավեց Տեր Սիմեոնը։ - Ամեն մի շան առաջ դուռ կբացե՞ն։ Իմացեք ով է, որտե՞ղից է, հետո նոր բացեք։

- Ներողություն ենք խնդրում Տեր Սիմեոն, - ասաց պահակն ու շրջվեց ձիավորի կողմը։ - Ո՞վ ես։

- Ինձ Հովսեփն է ուղարկել։ Նա ասաց, որ գալիս է պարսից զորքի հետ։ Ասաց, որ թուրքի գալուն պես դիմադրենք։ Մեզ պարսիկները կօգնեն։ Հասանը խոստացել է։

- Հմմ, ասում ես՝ խոստացե՞լ է, - երկար մտածելով հարցրեց վանահայրը։

- Հա, ու ասաց, որ հայերն իրենց դաշնակիցներն են։ Ի դեպ,քիչ էր մնում մոռայի։ Հովսեփը մի ծրագիր է կազմել։ Ասում է, որ թուրքը գալիս է։ Հարկավոր է նրանց դիմավորել։

- Ներս թողեք տղային, - հրամայեց վանահայրն ու գնաց դեպի եկեղեցի։ Կգաս ամրոց, - ավելացրեց ու հեռացավ։

  Քաղաքի դարպասները դանդաղ բացվեցին։ Ձիավորը ներս մտավ և սկսեց շարժվել դեպի Բանկուրի վեհաշուք ամրոց, որ այս անգամ կարծես փայլում էր նոր բացվող արևի շողերից։ Ամրոցի կամարաձե դարպասները շատ հին էին և իր վրայի հնաոճ նախշազարդերով հմայում էր տեսնողին։ Անգամ պարսից Ֆաթհ Ալի շահը կցանկանար այդ տեսակ ամրոց ունենալ։ Ներսն ամբողջությամբ պատված էր իշխանական նշաններով։ Պատին պատկերված էր Բակուր իշխանի պատկերը։ Ամբողջությամ հին, մաշված և սևացած աթոռներ էին։ Սյուները նույնպես սևացած էին։ Դա պատմության հետքն էր, որ մնացել էր դարերի ընթացքում։

  Ներս մտավ վանահայրը։Նրա հետևից եկան ավագների խորհրդի մյուս անդամները։

- Հայոց լիս աշխարհիս վրա հասած պատուհասից պետք է ազատվել, - սկսեց Տեր Սիմեոնը։ - Հովսեփը գալիս է՝պարսից զորքը թիկունքը գցած։

Մյուս կողմից թուրքերն են մոտենում։ Նրանք կհարձակվեն քաղաքի վրա։ Այս հարձակմանը դիմակայելու համար Հովսեփը մի ծրագիր է կազմել, որին կմասնակցեն նաև պարսից երկու կազարանոց գունդը, որ կիտվել է ամրոցի արևելյան հատվածում։ Իսկ մենք պետք է պարսիկներին վերաբերվենք ինչպես ընկերոջ և չտածենք ատելություն։

- Տեր Սիմեոն, - սկսեց Հակոբը։ - Նրանք մեր թշնամիներն են։ Մենք չենք կարող դաշնակիցներ լինել։ Նրանց հետ դաշինքը մեզ կտանի կործանման։ Ուշքի եկեք։ Հյուսիսից ուռուսն է, արևելքից՝ պարսիկը, իսկ այևմուտքից օսմանլուն։ Ուշքի եկեք վերջապես։ Հայոց աշխարհը բաժանված է երեք մասի։ Ով ինչպես ցանկանում է օգտագործում է մեր ազգին։ Դեռ յոթ-ութ տարի առաջ ռուս-պարսկական պատերազմի ժամանակ դարձյալ մեր ազգին օգտագործում էին, ինչպես ցանկանում էին։ Ամենուր գաղթ էր։ Ուռուսը հյուսիսից էր մեզ ձգում, պարսիկը արևելքից, իսկ օսմանլուն ամեն կերպ փորձում էր հայերին տանել դեպի Կարսի նահանգ։ Մի՞թե բավական չէ, ինչքան մենք տառապեցինք։

- Այլ առաջարկ ունե՞ս Հակոբ։ Կարող ես ասել, մենք կլսենք քեզ։

- Հա, կա մի առաջարկ։ Առաջարկում եմ, որ բոլորին կոչ անենք զենք վերցնել։ Մենք պետք է մեզնով ապրենք, ոչ ուրիշներով։

- Իսկ չե՞ս մտածում, որ այդ դեպքում մենք կվտանգենք ինքներս մեզ։

- Շատ եմ մտածել, բայց Աստված վկա պարսիկն ու թուրքը մեզ բարեկամ չեն լինի։ Ասում եմ ձեզ կգա մի օր, երբ հայն իր գլուխը ազատելու համար կթողնի իր տունն ու հայրենիքը։Ես չեմ ուզում, որ դա ավելի շուտ լինի։ Դա անշուշտ կլինի, բայց չեմ ուզում, որ դա շատ արագ տեղի ունենա։ Եթե կարող ենք, պետք է խոսենք և դիմադրենք մեր խնդիրներին, իսկ չկա-րողանալու դեպքում պետք է քաշվենք մի կողմ և ընդունենք մեր կործանումը։

- Այդ ի՞նչ ես ասում Հակոբ։ Դեռ երեկ դու դեմ էիր մեր կռվելուն և ցանկանում էիր, որ բոլորը հեռանան ու փրկվեն, այնինչ, դու հիմա ասում ես, որ պետք է կռվենք երկուսի դեմ։ Ի՞նչ է կատարվում քեզ հես, ասա ինձ, - վրդովված ասաց Տեր Սիմեոնը։

- Այն է կատարվում, որ...

- Դե վերջ տվեք, - բղավեց սուրհանդակը։- Դուք այստեղ եք, որ հետևեք ծրագրին, ոչ իրար միս կրծեք։ Բավ է արդեն, ինչքան իրար դեմ խոսեցիք։ Անցեք գործի գրողը տանի։ Թուրքի մեջքը քուրդն է պահում, իսկ մերը պահող չկա։ Եթե չեք ուզում, իր բոլորս մեռնենք, ապա վերջ տվեք այս անիմաստ խոսակցությանը և ինձ լսեք։ Տեր Սիմեոն, դու շո ծխականների հետ պիտի պահես Քաղաքի արևմտյան պարսպի աջ կողմը։ Հարգարժան Հակոբ, դու կզբաղեցնես մեր թնդանոթնըրի հրամանատարությունը։ Ես կպահեմ պարսպի ձախ և կենտրոնական հատվածները։ Քաղաքագլուխը կառաջնորդ պարսից գնդին դեպի ամրոց, որտեղից էլ նրանք կսկսեն մարտը։

  Այսպես իրար հրաժեշտ տալով բոլորը գնացին զբաղեցնելու իրենց տեղերը։ Հեռվից արդեն երևում էր թորք-քրդական վայրենի խուժանը։ Նրանք այնպես էին առաջ գալիս, ասես գազան լինեին, որ հենց նոր թարմ որսի հոտ էր զգացել և շտապում էր բռնել նրան։ Բայց սուրհանդակը հանկարծ նկատեց, որ նրանք ավելի քիչ են, քան կարող էին պատկերացնել։ Բայց ու՞ր են նրանք, - տարակուսած հարցրեց Արութինը։

- Արութի՜ն, - ձայն տվեց զինակիցներից մեկը, - նրանք հարձակվում են անպաշտպան թողած ամրոցի վրա։ Շուտ մարդիկ ուղարկիր, թող գան պաշտպանեն։

- Ես կգնամ, - ասաց վանահայրը։ - Ծխականներ, իմ հետևից դեպի Բանկուր։ Հարկավոր է պահել այն և չհանձնել վայրենիներին։

  Ծխականները մի մարդու պես թեքվեցին դեպի ամրոց։ Թշնամին արդեն շատ էր մոտեցել։ Քաղաքից լսվում էին հրացանի խուլ ձայները։ Քահանան մի «կրակ» գոչեց և սկսեց կռիվը։ Ամեն մի ծխականի կրակոցը խոցեց մի թուրքի։ Ահա եկան պարսիկները։ Նրանք իրենց թնդանոթներով և հրացաններով լցվեցին ամրոց։ Սկսվեց ծանր մարտը։ Տեր Սիմեոնը տեսնելով, որ իր կոմնակիցները նեղն են ընկնում թողեց ամրոցն ու գնաց նրանց կողմը։ Թուրքերը տեսան, որ ամրոցում արդեն պարսիկն է իշխողն ու հետ տարան ամրոցի վրա հարձակվող ուժերը։ Հենց այդ պահին նահանջեց նաև պարսպի վրա հարձակվող խուժանը։

- Տեր Սիմեոն, տեսա՞ր, թե ոնց փախան որսի գազանի պես, - ուրախության ձայնը սրտում ասաց Արութինը։

- Այդքան շուտ մի ուրախացիր Արութին։ Ու՞ր է մեր քաղաքագլուխը։ Զուր չհարցնես, թե ուր է։ Երևում է նա մահացել է։ Գնաց, բայց ետ չեկավ։ Պարսիկը մեզ դավաճանեց։ Նա խախտել է մեր պայմանը։ Վերջ մեր դաշինքին։ Շուտով նրանք կգան ու մեզ բոլորիս կսպանեն։

- Տեր Սիմեոն դուք պետք է շուտ հեռանաք այս քաղաքից։ Դուք այստեղ անելիք չունեք։ Գնացեք և փրկեք ձեր կյանքը։ Անհապաղ հեռացրեք նրան այստեղից, - հրամայեց Արութինն ու հանկարծ նկատեց, որ պարսիկները հարձակվում են։ - Պարսիկնե՜րը։ Թույլ չտաք, որ առաջ գան։ Հանուն մեր պայքարի կռվել մինչև մահ...

Մաս 6

   Արդեն գիշեր էր։ Ձորի միջից դուրս եկավ մի արնալլուկ ծերունի։ Նրա մարմինը մի լավ ջարդված էր ու լի վերքերով։ Մինչև իսկ նրա ճերմակ մորուքն էր թաթախվել կարմիր գույնով։ Հրեշի երախն ընկած որսի էր նմանվել խեղճ ծերունին, որ սկզբում ընդունվեց իբրև հյուր և բարեկամ, իսկ հետո գամահարվեց և թշնամի դարձավ։ Նրանից քիչ այն կողմ երևաց մի ճերմակաձի, որ ասես օրհնանք էր մահամերձի համար։

- Օգնեցեք, - լսվեց ծերունու շնչակտուր ձայնը։ - Խնդրում եմ պարոն, օգնեցեք մահամերձ ծերուկիս։

- Այս ո՞վ էր, - վախեցած ասաց ձիավորը և գոտկատեղի թուրն իսկույն հանեց։

- Ես այստեղ եմ,- դարձյալ լսվեց այդ շնչակտուր և ծերունական ձայնը։

- Ո՞վ ես դու,- ասաց ձիավորն իր գլուխը թեքելով դեպի թփուտները և տեսնելով ծերուկին։

- Ես Հովսեփն եմ։ Պարսիկներին առաջնորդում էի դեպի Լեռնաբերդ, որ կարողանայինք թուրքերին հետ շպրտել, բայց գեներալ Հասանը ինձ խաբեց և սպանեց իմ մարդկանց, իսկ ինձ ձորը նետեցին, որ գազանների բաժին դառնամ։

- Ի՞նչ ասացիր։ Գեներալ Հասա՞ն։ Բարեկամս, ախր նա Հասան խանն է։ Պարսից շահը նրան է վստահել օսմանլուի դեմ արշավանքը։ Նրան է վստահված նաև հայելի գաղթը դեպի Պարսկաստան։ Դու վստահել ես...

- Ինձ որսալ պատրաստվող գազանին։Բայց հիմա դա չէ կարևորը։ Մենք պետք է շուտ հասնենք Լեռնաբերդ և տեղյակ պահենք պարսիկների դավաճանության մասին, - ասաց ծե-րուկն ու դանդաղ փակեց աչքերը։

  Արդեն կեսգիշեր էր։ Լուսինը բարձրացել էր երկնակամար և իր արծաթափայլ շողերով թեթև լույս էր նետում անտառի խորքերը։ Անտառի խորքում բացի լուսնի լույսից վառ էր նաև խարույկը։ Մի ձիավոր հանդարտ նայում էր ցավերի մեջ գալարվող ծերունուն և անխոս մտածում էր մի բանի մասին, որ կարծես նրան հանգիստ չէր տալիս։ Նա դանդաղ հանում է մի թղթի կտոր և աչքերը հառում է դրա վրա։

- Այդ ի՞նչ է, - հանկարծ լսեվեց ծերուկի ձայնը։

- Նամակ է արևելքից։ Երկու օր առաջ են ինձ տվել և խնդրել, որ հասցնեմ Լեռնաբերդ։ Ես այն չեմ բացել, բայց եթե ցանկանաս, կարող եմ կարդալ, - ասաց օտարականն ու ստանալով ծե-րունու հավանությունը սկսեց,- Նամակ Լեռնաբերդցիներին։ Լեռնաբերդի քաջերին դիմում են Սուրբ Էջմիածնից։ Ազգս անտարակույս գտնվում է շատ դժվարին կացության մեջ։ Հյուսիսից ուռուսն է քաշում, արևմուտքից՝ օսմանլուն, իսկ արևելքից՝ պարսիկը։ Ազգս և նրա հավատքը կործանման են դատապարտված։ Ինչքան էլ որ ասածս անհեթեթ կթվա ձեզ համար, բայց ես հնազանդության և խոհեմության փոխարեն կոչ եմ անում թուր վերցնել և կռիվ տալ Հայոց աշխարհի համար։ Հայության հույսը հիմա մնում է Լեռնաբերդը։ Չխաբ-վեք թշնամու կողմից և միշտ եղեք անհնազանդ անհավատ-ներին։ Հիշեք, որ դուք եք մեր միակ հույսը։

- Իսկ երկրորդի մեջ ի՞նչ է գրված, - հարցրեց ծերունին ուշադիր և անշեղ նայելով օտարականի ձեռքին գտնվող երկրորդ թղթին։

- Սա՞, ոչինչ։ Այստեղ իմ պատասխան նամակն է, ըստ որի ես արդեն գտել եմ Լեռնաբերդ տանող ճամփան և վաղն առավոտյան պետք է շարունակեմ այն։

- Իսկ ո՞վ է դա տանելու Էջմիածին, - հետաքրքրվեց ծերունին։

- Դրա մասին Աստված կհոգա, - ասաց օտարականն ու անհետացավ թանձր խավարի մեջ։

   Լուսաբացին Հովսեփն արթացավ և տեսավ, որ օտարականը իր կողքին չէ։ Խիստ զարմացավ, երբ տեսավ, որ նա կորել է։ Ծերուկը այդ մտքերի մեջ ընկած, հանկարծ լսեց ձիերի ձայներ։ Հովսեփին շրջապատեցին, թրերը հանեցին և պահեցին նրա կոկորդին։

- Ձեռքերդ վեր բարձրացրու։ Ո՞վ ես դու, ծերուկ, - ասաց ձիավորներից մեկը։

- Ավելի ճիշտ կլինի հարցնել, թե ով ես դու։ Այդ վայրենիներն ովքե՞ր են։ Չնայած պարզ է, որ դու պարսիկ ես։ Ունես պարսկական հագուստ և պարսկական թուր, - ասաց Հովսեփը ու իր թրի կոթով հարվածեց ձիու գլխին։ Երկուսն էլ տապալվեցին գետնին։

     Թե ձին, թե ձիավորը տապալվեցին և այլևս ոտքի չկանգնեցին։ Ձիավորները մեկ քայլ ետ գնացին, սակայն նորից առաջ եկան։

- Ինչ է սա, գրողը տանի, - ասաց Հովսեփը։ - Դուք պարսիկներ չեք և ոչ էլ քրդեր։ Մնում է միայն հայ զինվոր լինելը։ Ինչ է, հայեր եք, որ ծառայում են պարսկական գնդում։ Չպետք է ծառայել պարսկական գնդում։ Ինչո՞ւ եք ձեր երկիրը, կրոնը, ազգն ու արյունը ուրացել, իսկ ձեր հոգին վաճառել սատանա-յին։

- Ով ես դու, նախ ներկայացիր։

- Ես Հովսեփն եմ, Լեռնաբերտի գեներալը, Լեռաբերդի մարտի-կը, Լեռնաբերտի պահապանը, - պատասխանեց ծերուկը։

- Ասում ես՝ Հովսեփը, լեռնաբերդի տիրակա՞լը։ Անհնար է։ Նրան սպանել են: Հասան խանը սպանել է ու մարմինը կորցել։ Դա բոլորիս է հայտնի:

- Ինչեր ես խոսում ես այստեղ եմ, կանգնած եմ հենց քո առաջ, և դու չե՞ս հավատում ողջ լինելուս փաստին: Ինչպե՞ս ես համարձակվում, կեղտոտ սրիկա, - ասաց Հովսեփն ու մի հարվածով գետնին տապալեց ձիավորին, իսկ մյուսները տեսնելով սա առաջ նետվեցին։

- Կանգնեք, լսվեց մի ձայն: Չեմ ուզում, որ հայը հայու արյուն թափի: Իսկապես Հովսե՞փն ես, ասա ինձ։

- Իհարկե ես եմ, իսկ ով ես դու: Դուրս արի խավարից, որ տեսնեմ դեմքդ:

- Դու չե՞ս ճանաչում ինձ, Հովսեփ: Այդ Ես եմ:

- Ի՞նչ է պատահել, ասա ինձ, Տեր Սիմեոն:

- Հովսեփ շատ երկար պատմություն է:Պարսիկները բռնեցին ինձ, քաղաքից հեռանալու ճանապարհին : Մեծ տանջանքների ենթարկվեցի, մինչ ինձ ազատեցին նրանց ձեռքից: Կարծեմ Հակոբն էր։ Հակոբը մի քանիսի հետ ջարդեց պարսկական ջոգատը դեռ կիրճը չհասած։ Հետո գնացինք ռուսների կողմը: Հավաքեցինք տեղի հայերին, երկու մասի բաժանեցինք: Մի մասը պետք է գար հանգիստ և պարսկական հագուստներ հագած, որ աննկատ մնար ճանապարհին, իսկ մյուս մասը շտապում էր Հակոբի հետևից։ Գալիս էին, բայց բոլորին կոտորեցին: Ես ինքս լսեցի հայորդիների ոգևորիչ ձայնը. “Աջառ տղերք, ջարդեք պարսիկին, սպանեք նրանց, փրկեք ձեր հայրենիքը, մենք ենք Հայոց աշխարհի տերը”: Սակայն այդ ձայները հետզհետե անհետացան։ Մնաց միայն պարսիկ շների ձայնը: Հաղթանակ, հայերին հաղթեցինք, ուրախացեք։ Լսեցի նաև Հակոբի ձայնը, որ բարձր գոռում էր «մահ թշնամիներին։ Թող որ մնան միայն արժանավորները։ Ուստի այս աշխարհում չպետք է մնան ոչ մի վայրագ նվաճողներ»։ «Պարսիկները պիտի մեռնեն, թուրքերը պիտի մեռնեն, քրդերը պետք է մեռնեն, նրան արժանին չեն ապրելու։ Հայերը նույնպես արժանի չեն, բացի մեկից՝ Հովսեփից: Նա ամեն ինչ արեց հանուն հայոց աշխարհի և Լեռնաբերդի փրկության: Կարծես թե կյանքի վերջին պահին հասկացավ, թե դու ինչեր ես արել քաղաքի համար:

- Ես ասում եմ, սկսեց Հովսեփը, - որ Հասան խանը պետք է պատժվի իր գործերի համար: Պարսից զորքի գեներալ է իրեն հռչակել ու հարձակվել մեզ վրա: Մենք ենք տուժել երկուսի պատերազմների պատճառով: Այս անգամ այդպես չի լինի: Կգնանք մարդկանց կհավաքենք, կհարձակվենք պարսից զորքի վրա և ետ կբերենք Լեռնաբերդի բնակիչներին: Սիմեոն, դու գնա քաղաք: Ես կգնամ, կհավաքեմ մարդկանց, կջարդեմ պարսիկներին, և խոստանում եմ, որ յուրաքանչյուր գերու հետ երեք պարսիկի գլուխ կբերեմ:

- Օրհնվի քո ճամփան, Հովսեփ: Բայց լավ հիշիր, որ կռվի մեջ չեն մտնում չարիքը սրտում պահած:Հիշիր, որ դա քեզ կկործանի։Եղիր համբերատար և դատիր սառը գլխով։

- Չարությամբ չեմ լցվի և ոչ ոքի հանդեպ՝ ոչ թշնամու, ոչ բարեկամի, ոչ մերձավորի:

- Լավ, Հովսեփ, դու չես կարող մարդկանց հավաքել: Վերցրու իմ մարդկանց: Ամեն մնը մի-մի հմուտ ռազմիկ: Նրանք մեր ազգի փրկիչներ են, դու՝ պահապանները: Ես իմ կյանքը նրանց եմ վստահում և նրանք էլ իրենցն են ինձ վստահել: Հիմա ես նրանց վստահած կյանքը քեզ եմ հանձնում։ Վերցրու քեզ հետ նրանց մի մասին։ Նրանց մի մասը մոտ հազարը կլինեն։ Շնացածին ես կտանեմ Լեռնաբերդ և կարգի կբերենք քանդված ամրություն-ները։

- Տեր Սիմեոն, կխնդրեմ որքան հնարավոր է շուտ գնալ Լեռնա- բերդ։ Կարծում եմ, որ այն նորից կենթարկվի հարձակման։

- Որքան հնարավոր է շուտ կհասնեմ քաղաք։ Խոստանում եմ քեզ, որ ևս մեկ անգամ մեր սուրբ քաղաքը չի ենթարկվի հար-ձակման։

Մաս 7

    Լեռներին ստորոտով անցնում էին ձիավորներ։ Քամին փչում էր նրանց երեսին, ասես փորձում էր ետ պահել չարաչար բախտից։ Նրանց առջևում գնում էր մի ծերունի, որ անդադար մտածում էր։ Նրա հայացքին տեսնողն անշուշտ պիտի մտածեր, որ նա խորին չափ ընկած է այդ մտքերի մեջ։ Այդ մարդու միտքը գնում էր շատ հեռուներ, և վերջ չուներ։ Նա մտածում էր աշխարհի մասին, հայոց աշխարհի։ Ու մտածում էր, արդյոք մի կտոր հողի համար արժե զոհել հարյուր-հարյուրներին և հազար-հազարներին։ «Դու բիրտ աշ-խարհ» , մտածում էր Հովսեփը, «դու բիրտ հայրենիք, որ երես թե-քեցիր մեզանից։ Բայց հարց է՝ ով է երես թեքել։ Բայց միթե արժի իսկապես մարդիկ զոհել այս ապիկար երկրի համար։ Բայց միթե հենց մարդիկ ապիկար չեղան, որ հրաժարվեցին իրենց ազատ ապրելու իրավունքից այսքան տարի, այսքան դարեր։Մարդիկ չարացել են, անազնիվ են դարձել։մարդիկ զոհվել են դարձյալ մի կտոր հողի համար, իրար արյուն թափել, իրար կոկորդ կրծել։ Հայն էլ, պարսիկն էլ մարդ են, մորից ծնված ։ Բայց ով է հիմա դրան նայում, հողիդ տիրանում են։ Պիտի կռվես, որ չվերցնեն, չկռվես՝ քեզ կսպանեն։ Կռվելով դու կսպանես ու... անարդար աշխարհ, մի՞թե հիմա մեկի ապրելու համար պետք է մյուսը մեռնի։ Եվ միթե արժի երկրի համար դարձյալ մարդ սպանել, դարձյալ մեկ ընտանիք ողբով լցնել։ Արժի թե՞ ոչ, բայց եթե հիմա մեկի ընտանիքը ողբող չլցվի, հետո հազարներինը պիտի լցվի։ Աշխարհն անազնիվ է դարձել։ Մարդիկ չարացել են։ Արդարներին տրված է վճռելու շանս, այնինչ անար-դարներին ավելի հեշտ է վճիռ կայացնել։ Նրանք արդարներին պատժում են, և ամեն խնդիր վերջանում է, իսկ արդարները անարդարների դեմ են դուրս գալիս։ Եվ արդյունքում պարզվում է, որ անարդարներն ավելի շատ են, քան պատկերացնել կարելի է։ Բայց նրանք առաջ են եկել մի պատճառով, որովհետև ժամանակին արդարների առաջ եկավ իշխանությունը և ստիպեց նրանց պայքարել դրա համար։ Ի վերջո, հենց դա էլ առաջ բերեց մեծ պատերազմները։ Անարդար որոշումներն էին, որ պատճառ դարձան ապստամբությունների և կեղեքեցին երկիրը։ Հիշենք, թե ինչպես անարդար որոշումների պատճառով երկրում ապստամբություններ բարձրացան։ Հիշեք, թե ինչու ապստամբեցին նախարարներն ընդդեմ Արշակ թագավորի։ Հիշենք, թե ինչու Գագիկը ապստամբեց։ Նրանց ապստամբության պատճառն այն եղավ, որ իշխանության գլխին կանգնածները անարդար որոշումներ կայացրին։ Միայն իշխանությունն է մեղավոր բոլոր մահերի համար։ Իշխանավորներն են մեղավոր կոտորածների համար։ Նրանք են մեղավոր, և պետք է վերջ տրվի այդ ամենին։

   Զորքի թիկունքից հանկարծ մեկը առաջ եկավ: Ձիավորները խառնվեցին իրար:

- Հովսեփ, – հանկարծ լսվեց մի շնչակտուր ձայն, որը խանգարեց ծերուկի մտքի թռիչքը:

- Ո՞վ է, - շփոթված և վախեցած ասաց Հովսեփը։

- Ես եմ, Կարապետը։

  Այս Կարապետը թիկնավետ, գանգուր մազերով, բարձրահասակ և քաջ պատանի էր։ Նա դեռ նոր էր եկել Լեռնաբերդ, բայց արդեն գիտեր Հովսեփին, քանի որ բազմիցս զրուցել էր նրա մասին Տեր Սիմեոնը։ Սակայն բայցի դրանից նրանք ունեին ճագատագրով իրար կապող մի բան, որ ոչ բոլորին էր հայտնի։

- Դու՞ ես։ Ի՞նչ է պատահել, որ այսպես շունչդ կտրելով այստեղ ես հասել։

- Հովսեփ, խնդրում ենք, մի՛ գնա և մարդկանց մի՛ տար չարաչար մահվան։ Ապա նայիր այս պատանիներին՝ ի՞նչ են հասկանում նրանք կռվից, ի՞նչ գիտեն, թե ինչ բան է մահը։ Նրանք ոչինչ էլ չգիտեն։ Հովսեփ, խնդրում եմ քեզ, մի՛ տար նրանց։

- Եթե նրանց չտանեմ, այդ ո՞ր ազգերի մեջ ընկած պատանի-ներին պիտի տանե՞մ։

- Տար ինչքան կուզես, տա՛ր, բայց հասկացիր, պարսիկները թակարդը կգցեն ձեզ։ Զգույշ եղիր, Հովսեփ։ Պարսիկը ինչպես նենգ կար, այդպես էլ մնացել է։

- Ես այդպես էլ կանեմ, Կարապետ։ Լսո՞ւմ ես ինձ։ Ես խոստանում եմ, որ այս պատանիները ցույց կտան իրենց ուժը, երբ ամեն մեկը տասը պարսիկի գլուխ թռցնի։ Ես քեզ վստահեցնում եմ, Կարապետ, որ նրանք քաջարի մարտիկներ են։ Իսկ հիմա մի՛ խանգարիր։ Առջևում պարսկական գունդն է սփռված, պիտի հարձակվեմ ու սրընթաց գրոհով ջարդեմ բոլորին։ Այնտեղ են նաև Լեռնաբերդի բնակիչները։ Ես բոլորին ետ կվերադարձնեմ ողջ ու առողջ, խոստանում եմ, Կարապետ։ Իսկ հիմա շուտ թռիր Լեռնաբերդ, ասա բոլորին, որ մենք շուտով ետ կգանք։ Տեր Սիմեոնին էլ ասա։ Ծերուկը շատ է տանջվել։ Պատկերացնում եմ՝ ինչ մեծ ցավ է եղել աչքերից զրկվելը, այն աչքերից, որ ամբողջ կյանքում քեզ հետ են եղել։ Դրանով ես զմայլվել աշխարհի գեղեցկությամբ։ Եվ մի բան էլ, եթե ես հետ չգամ, Կարապետ, դու պիտի լինես մարդկանց առաջնորդը։

- Հա հա հա։ Հովսեփ, մի՛ ծիծաղացրու, խնդրում եմ։ Դու ինձ դեռ չես էլ ճանաչում։ Ինչպե՞ս կարող ես ինձ նշանակել Լեռ-նաբերդի ղեկավար։

- Դու ես այն միակը, որ կարող է փոխարինել ինձ։ Ես զգում եմ, թե ինչ մեծ է քո կամքն ու հավատքը։ Դու լցված ես հաղթա- նակի հույսով և ջատագով։

- Ես ամեն ինչ կանեմ այնպես, ինչպես դու կասես։ Խոսք եմ տալիս ամեն ինչ անել, որ պահեմ քաղաքը մինչև քո ետ ժամանելը։

- Հովսեփ, այ Հովսեփ, - լսվեց մեկ այլ ձայն։ -Պարսկական…

- Ի՞նչ է պատահել, ասա։ Ինչ են արել նրանք։ Կոտորե՞լ, ջարդե՞լ, սպանե՞լ։ Դե ասա։

- Չէ։ ես պարզապես ուզում էի ասել, որ նրանք մեզանից երկու օրվա հեռավորության վրա են։ Նրանց պետք է կանգնեցնել։ Շատ դանդաղ են շարժվում։

- Զորքին ասա, թող կանգ առնեն, հանգստանան, որ ավելի մեծ թափով շարժվենք առաջ։

- Լսեցի՞ք հրամանը։ Կանգ առեք, հանգստացեք։ Առջևում պարսկական զորքն է։ Նրանք մերոնց տանում են։

- Հովսեփ մենք չենք ուզում կանգ առնել։ Մեր հոգին էլ, հանգիստն էլ հիմա պարսիկների ձեռքին է։ Խնդրում ենք։ Մենք պետք է շտապենք և ջարդենք թշնամուն, - լսվեցին մադկանց ձայները ամեն մի անկյունից։

- Լավ, ես կանեմ այնպես, ինչպես դուք եք ցանկանում։ Իսկ հիմա, առաջ, իմ քաջարի մարտիկներ։ Պիտի կոտրենք պարսիկ շներին, Լեռնաբերդի բնակիչները շղթայակապ մեզ են սպասում։ Նրանք իրենց հույսը դրել են միայն մեզ վրա, և վերջ։ Հիմա նրանց հույսը մենք ենք, մեր գործը՝ նրանց շղթա-ների ազատումը կլինի։

   Զորքը իրար խառնվեց այս խոսքերից հետո։ Ձիավորները իսկույն առաջ գնացին, և նրանց հետևից փոշու մեծ ամպ բարձրացավ, որ նրանց այդտեղ լինելու միակ ապացույցն էր։

Մաս 8

   Լույսը բացվում էր։ Քաղաքի կենտրոնական մասում գտնվող եկեղեցու զանգերը սկսեցին ղողանջել։ Քաղաքը լցվեց զանգերի ձայնով։ Եկեղեցու ներսում նստած էր մի ալեհեր ծերունի՝ ամբող-ջությամբ սևազգեստ։ Նրա ձեռքին կար մի հրացան։ Թիկունքից մոտենում էր մեկը՝ բարձրահասակ և թիկնավետ տղա։

- Ինչ՞ է, վանահայր, բա քեզ սազում է այդ հրացանը։

- Ազգիս համար ծանր վիճակ է։ Այս վիճակում ինձ հրացանն էլ է սազական, մահն էլ։

- Հիմար վանական, ախր դու կույր ես։

- Ես կույր եմ, աչքերս չեն տեսնում, բայց դեռ լսում եմ։ Ոտքերս ու ձեռքերս դեռ աշխատում են։ Ես աչքերիցս զրկվել եմ, այո՛, բայց քեզանից շատ բան եմ տեսնում։ Համաձայն չե՞ս, Կարա-պետ։

- Համաձայն եմ, վանահայր, համաձայն եմ։ Բոլորդ էլ շատ քա-ջարի եք, վանահայր, ի՞նչ ասեմ։ Ես նախանձում եմ ձեզ։ Ես էլ կուզենայի ձեզ նման լինել։

- Դու նույնպես այդպիսին ես, Կարապետ։ Լսիր ինձ, դու չտես-նված մարտիկ ես, քեզանով պանծալու է ողջ հայ ազգը։ Մեր պարծանքն ես լինելու։ Բայց հիմա լսիր ինձ։ Դու պետք է գնաս Օսմանլուի հողերը և փրկես հայերին ջարդերից ու կողո-պուտից։ Դու պետք է գնաս և օգնես նրանց։

- Տեր Սիմեոն ինչու ես ինձ քեզնից հեռացնում։ Ես չեմ ուզում քեզ մենակ թողնել։ Խնդրում եմ մի խնդրիր այնպիսի բաներ, որոնք ես չեմ կարող կատարել։

- Դու պարտավոր ես դա անել։

- Ես ոչինչ էլ պարտավոր չեմ։

- Պարտավոր ես։

- Մի՞թե։

- Այո։

- Ես ասում եմ քեզ, որ պարտավոր չեմ։ Ախր հասկացիր ինչպես կարող եմ ես մարդկանց առաջնորդել։ Ես անկարող եմ։

- Յուրաքանչյուր մարդ կարող է գործել, եթե հավատում է Տիրոջ և ամենից առաջին՝ իր ուժերին։ Դու պետք է գնաս։ Մտածիր, ինչու ես քեզ բերեցի Լեռնաբերդ։ Դու կռիվ էիր տալիս լեռներում, իսկ ինձ պետք էին այդպիսի հմուտ մարտիկներ։ Նորից եմ ասոպմ դու պետք է գնաս։ Գնա հանուն քո պայքարի։

- Բայց… ես… ոչ… ուզում եմ ասել, որ դու… ես կգնամ, - ասաց Կարապետն ու գլխիկոր դուրս գնաց, հանկարծ նորից ներս մտավ ու ասաց, - հնչեցրու զանգերը վանահայր։ Հնչեցրու դրանք երեք անգամ, որ մեր ճամփան փառքով պսակվի։ Առաջինը հնչեցրու Տիրոջ համար, երկրորդ՝ պայքարի համար, իսկ երրորդը՝ հաղթանակի։

- Գնաս բարով Կարապետ։ Թող քո ճամփան հարթ լինի և Տերը զորավիգ լինի քեզ, - ասաց վանահայրը, մոտեցավ Կարապե- տին ու թեթև շոշափեց նրա դեմքը, հետո գլուխը մոտեցրեց ու համբուրեց ճակատը։ -Դու ես իմ հույսը։ Ես նույն կերպ ճանապարհ դրի Հովսեփին, հիմա էլ քեզ եմ ճամփա դնում։ Քեզ հետ վերցրու քառասուն քաջեր ու ճամփա ընկիր։ Տերը քեզ ցույց կտա ուղին…

   Քաղաքի դարպասները բացվեցին, եկեղեցու զանգերը ղողանջե-ցին երեք անգամ. առաջինը՝ Տիրոջ համար, երկրորդը՝ պայքարի, երրորդը՝ հաղթանակի համար։ Զանգերի ձայների ներքո խորանի առաջ ծնկի էր եկել ինչ-որ մեկը և անդադար ասում էր.

- Տեր Աստված, խնդրում եմ, պատասխան տուր աղոթքներիս, խնդրում եմ քեզ, պահապան եղիր իմ ազգին։ Վտանգի մեջ է ազգս, սրբազան Տեր, խնդրում եմ քեզ, Տեր, պատասխան տուր։

- Հերիք աղոթես, - լսվեց մի ձայն։ - Զուր ես աղոթում քո Տիրոջը, զուր է աղոթքդ։

- Չէ՛, իմ աղոթքը զուր չէ՛։

- Հերիք աղոթես։

- Չէ՛, հեռու գնացեք ինձանից, դևեր։

- Էլ մի՛ աղոթիր, Մարիամ, քո Տերը երես է թեքել քեզանից։ Բավ է աղոթես, Մարիամ։

- Հեռու ասացի։ Տիրոջ անունով եմ ասում՝ հեռու գնացեք։

- Իզուր ես խոսում նրա անունից։ Նրա ուժը զորավիգ չի քեզ։

- Չէ՛, չէ՛, հեռու գնացեք, հեռու, ասում եմ, հեռու։

    Այս ձայնի վրա վանահայրը ներս մտավ, և ձայնը չքացավ։

- Դարձյալ աղոթու՞մ ես, Մարիամ։

- Այո՛, վանահայր, աղոթում եմ, բայց ինձ խանգարում են։

- Ո՞վ է քեզ խանգարում, Մարիամ։

- Չարքերը, դևերը, վանահայր։ Ամեն անգամ, երբ սկսում եմ աղոթել մեր Տիրոջը, գալիս են դրանք, փորձում են ինձ շեղել։ Ասում են՝ հերիք է աղոթես, և փորձում են դիվահար անել։ Ի՞նչ անեմ, ասա ինձ, վանահայր։

- Չարքի դեմ ես ինքս անզոր եմ Մարիամ, հույսդ դիր Աստծո վրա, նա քեզ զորավիգ կլինի այդժամ։

- Վանահայր, գնացի՞ն նրանք, - թեմայից շեղվելով հարցրեց Մարիամը

- Այո՛, գնացին, Մարիամ։ Իսկ հայրդ չվերադարձա՞վ դեռ։

- Ո՛չ, վանահայր, հայրս դեռ չի վերադարձել։

- Շուտով ետ կվերադառնա, չմտածես։ Անգամ խանի ձեռքից պրծավ և չմեռավ, հիմա էլ հաստատ ոչինչ չի լինի։

- Չես պատկերացնի, թե ինչքան եմ ուզում տեսնել նրան։ Որքան Ժամանակ է անցել, որ նրան չեմ տեսել։ Վանահայր, կարոտել եմ հորս, Հովսեփին։

- Կարոտը մարդկային զգացմունք է, հենց դրանով է մարդը առանձնանում ուրիշ արարածներից։ Կարոտում ես, որով-հետև մտածում ես։ Ես քեզ հասկանում եմ, Մարիամ, բայց ուզում եմ վստահեցնել քեզ՝ նա հրաշալի զորական է։ Եթե նա լիներ մի հզոր կայսրության զորքի ղեկավար, ապա ես քեզ հավաստիացնում եմ, որ այդ կայսրությանը չափ ու սահման չէր լինի։

- Դա ես լավ գիտեմ, վանահայր, բայց հիմա հորս համար չէ, որ այսպես անհանգիստ եմ: Հայրս իր գլխի գալիքը գիտի, բայց Կարապետը՝ ավաղ, չգիտի:

- Նորից Կարապետ… այդ անունը մի՛ տուր ինձ մոտ, Մարիամ: Առանց այդ էլ քո պատճառով է, որ նրան ուղարկեցի հեռուները: Նա հիմա քո պատճառով պիտի կյանքի ու մահվան կռիվ տա:

- Ասում ես՝ իմ պատճառով: Ես ի՞նչ եմ արել: Ասա ինձ, վանա-հայր, եթե գեթ մի սխալ քայլ եմ արել:

- Այո՛, արել ես: Քո խոստումը դրժել ես և սիրել:

- Այդ երբվանի՞ց է սերը մեղք դարձել:

- Այն օրվանից, երբ այս սիրո պատճառով երկու մարդկանց կյանք կործանվեց: Մեկը քո՛նն է, Մարիամ, մյուսը՝ Կարա-պետինը:

- Ես մեղավոր չեմ, որ նա թողեց ինձ, հեռացավ լեռներ, որ կռիվ տա թշնամու դեմ: Ասա՛ ինձ, ես մեղա՞վոր եմ՞: Ինչո՞ւմ է կայանում իմ մեղքը:

- Թերևս նրանում, որ ետ չպահեցիր քո սիրած մարդուն:

- Չէ՛, վանահայր, ես մեղավոր չեմ: Շատ փորձեցի, նա չցանկացավ լսել: Իսկ դու ինձ մեղադրելու իրավունք չունես։ Թե՞ արդեն մոռացել ես, վանահայր:

- Ի՞նչն եմ մոռացել:

- Այն, որ ժամանակին սիրել ես մեկին:

- Վե՛րջ տուր, մի՛ շարունակիր: Դա արդեն անցյալում է:

- Դե լավ, վանահայր, մենք հո գիտենք, որ դա անցյալում չէ:

- Անցյալում է:

- Ասա՛ ինձ, ինչու ես այսօր զենք վերցրել ձեռքդ: Միթե չես հիշել տարիներ առաջ ինչ է կատարվել, թե ինչպես էիր ապրում հանգիստ և խաղաղ՝ մինչ պարսիկի գալը: Հիշիր, թե ինչ արեցինք քո որդիներին, ինչ արեցին քո կնոջը:

- Ձայնդ կի՛ն, քո շուրթերով հիմա սատանան է խոսում: Ելույթ մի՛ ունեցիր, վերջ:

- Խուսափում ես ճշմարտությունից, վանահայր:Դա ճի՞շտ չէ: Չէ՞ որ քո գործն է ճշմարտությունը պահպանելը:

- Այո, դա իմ գործն է: Բայց ի՞նչ անեի ես:Չե՞մ ասել, թե ինչքան, ինչքան թուրս ճոճեցի… ի՞նչ կարող էի անել:

- Ի՞նչ: Դե, եթե ոչինչ չէիր կարող անել, ապա հիմա ինձ մի՛ ասա, թե ես կարող էի պահել նրան:

- Դրանք տարբեր են:

- Ո՛չ, վանահայր, տարբեր չեն: Կարող ես ժխտել, բայց մի՛ փաստ՝ Կարապետը քո միակ ողջ մնացած զավակն է: Ինչքա՛ն անսիրտ ես դու, որ լսելով քո իսկ հարազատ զավակի ձայնը՝ չես փարվում նրան:

- Ի՞նչ ես կարծում, Մարիամ: Եթե ես նրան պատմեմ, թե ով եմ իրականում, վրեժով չի՞ լցվի, և չարությամբ չի՞ պատվի հոգին:

- Վանահայր, իսկ ի՞նչ ես կարծում, եթե ես ժամանակին նրան ետ պահեի, միթե հիմա նա ինձ չէր մեղադրի, որ իր գործին խանգարեցի:

- Թող մեղադրեր։ Ես ամեն ինչ կբացատրեի նրան։ Դու իմ որդուն տարար մարտի դաշտ։ Ուրեմն դու էլ պետք է հանես նրան այդտեղից։

- Ես ինչ կարող եմ անել հիմա։

- Դու կարող ես նրան ետ պահել մահից։ Հետ բեր նրան, - ասաց վանահայրը և կարծես թե լսվեց մի ծղրտոց նրա ձայնի մեջ։

- Վանահայր, ես կանեմ ինչ հնարավոր է, բայց…

- Վանահա՜յր, զորք է մոտենում քաղաքին, - ասաց մի պատանի, որի ձայնը ընդհատեց Մարիամի խոսքը։

- Ասում ես զո՞րք։

- Այո վանահայր: Չենք էլ տեսել, թե ինչպես են մոտեցել պա-րիսպներին:

- Ասա, թող բոլորը ոտքի կանգնեն: Եթե նրանք թշնամիներ են, ուրեմն մեզ փրկություն չկա: Ու՞ր են վանականները։

- Եկեղեցու սրահում են, աղոթում են Տիրոջը, որ փրկի քաղաքը:

- Աղոթքով ոչինչ չի լուծվի: Ասա, որ թուր վերցնեն և դուրս գան կռվի քաղաքի համար: Բոլորս պիտի կռվենք, ես որ կույր եմ, պիտի կռվեմ:

- Վանահայր, դուք չեք կարող:

- Իսկ ինչու չեմ կարող, Մարիամ։

- Որովհետև կույր եք:

- Ուրեմն հիշիր, կույր եմ, բայց դեռ կարող եմ շարժվել: Քանի դեռ կարող եմ շարժվել, ուրեմն կկռվեմ:

- Վանահայր, չէ՛, դուք չեք կարող: Ես ձեր փոխարեն կկռվեմ, – ասաց Մարիամն ու վանահոր ձեռքից խլեց թուրը:

- Ի՞նչ ես անում, Մարիամ, թուրս տուր:

- Երբեք, վանահայր, ես այն ձեզ չեմ տա: Թուրը հիմա ինձ է պատկանում, և ես կպայքարեմ, իսկ դու նստիր խորանի մոտ և աղոթիր մեզ համար: Վանականներիդ էլ ես կտանեմ կռվի:

- Չէ՛, Մարիամ, դու չես կարող, – լսվեց վանահոր ձայնը մթին սենյակից:

   Մարիամը դուրս եկավ վանականների հետ: Ամեն մեկը՝ հրացան ուսին դրած և մի թուր ձեռքին բռնած, շտապում էին դեպի պարիսպ-ները։

- Տեսեք, Մարիամը թուր է վերցրել:

- Թո՞ւր… կի՞նը… ու՞ր է։

- Գնում է դեպի պարիսպները, տե՛ս։

- Իրոք որ, ձեռքինը թուր է, գրողը տանի: Ես տղամարդ չե՞մ, որ կինը պետք է թուր վերցնի ձեռքը:

- Մի՛ նեղվիր, տղամարդ ես, բայց մի՛ մոռացիր, որ նա էլ Հովսեփի աղջիկն է:

- Այդ ես արդեն մոռացել էի… Նման է իր հորը:

- Ուր են թշնամիները, ասա՛ ինձ, պահակ, ու՞ր են, - լսվեց Մարիամի ձայնը։

- Մոտենում են, բայց դեռ շատ չեն առաջ եկել։

- Բայց սրանք թշնամիներ չեն:

- Ի՞նչ ասացիր, Մարիամ, սրանք թշնամիներ չե՞ն։

- Չէ՛, եղբայրս է: Եղբայրս հավաքել է իր մարդկանց ու եկել է: Բացեք դռները և ինձ մի ձի տվեք, – ասաց Մարիամն ու գնաց դեպի դարպասները…

Մաս 9

   Արդեն մայրամուտ էր։ Մի խումբ ձիավորներ սրընթաց շարժվում էին դեպի ռազմական ճամբար։ Ճամբարում մի շարք շղթայակապ մարդիկ կային։ Կենտրոնում կար մի ճոխ վրան, որի շուրջը կանգնած էին տասը պահակներ։ Նրանց կողքով անգամ քամին չէր կարող անցնել առանց թույլտվության։ Բոլորն էլ բարձրահասակ, բոլորն էլ թիկնավետ։ Իրենց զենքը ձեռքին կանգանած էին զգաստ ու մինչև իրենց տերը չհրամայեր՝ չէին շարժվում։

    Ձիավորը մոտեցավ վրանին։ Մի պահ տեսավ պահակներին ու վախից կանգ առավ, սակայն նորից շարունակեց ճանապարհն ու մոտեցավ վրանին։

- Ո՞վ ես, - հարցրեց ավագ պահակը։

- Գլխավոր հետախույզն եմ։ Եկել եմ գեներալի մոտ, որ հայտնեմ իմ տեսածը, - ասաց ձիավորը։

- Թող ներս գա, - լսվեց գեներալի խռպոտ ձայնը վրանի ներսից։

   Ձիավորը իջավ ձիուց, դանդաղ մտավ վրանն ու ծնկի իջավ։

- Ով մեծն զորավար, - սկսեց նա, - Շիրակում հայեր չեն մնացել։ Երևում է բոլորը գնացել են լեռներ։

- Ասում ես ոչ ոք չի՞ մնացել, - մորուքը շոյելով հարցրեց զորավա- րը։

- Դե, համարյա ոչ ոք։

- Ի՞նչ է նշանակում «համարյա» ։

- Բոլոր տղամարդիկ անհետացել են հրամանատար։

- Ինչպե՞ս թե։ ԵՒ դու դրա մասին ինձ հանգիստ ասու՞մ ես։ Դու հիմար և տխմար ես։ Աշխարհում քեզ նման հիմարը չկա, - ասաց հրամանատարն ու կտրեց խեղճի ձեռքը։ - Պահակներ, տարեք սրան ու ողջ-ողջ այրեք։ Սա ապրելու իրավունք չունի։ Պետք է սատկի շան նման, - հետո շրջվեց դեպի իր ծառան ու ասաց, - Ֆարիդ, բեր գերուհուս։

Ծառան բերեց մի գեղեցիկ աղջկա։ Նրա երկար խոպոպները, սև աչքերը վկայում էին այն մասին, որ նա հայ է։

- Երա՛նի Լեռնաբերդի մարդկանց, որ այսպիսի գեղեցիկ կանայք են ունեցել։ Երա՛նի, որ այսպիսի հնազանդ կանայք ունեն… Բայց կարծես թե հնազանդ չէ, - ասաց գեներալն ու քաշեց աղջկա ձեռքից, նստեցրեց ծնկներին։

- Բաց թող ինձ, բաց թող, ում եմ ասում, կեղտոտ պարսիկ։

- Ես քեզ բաց թողնե՞մ… Դա անկարելի բան է, աղջիկս։ Երբ մեռնեմ, այն ժամանակ էլ կազատվես։

Հենց այդ պահին շնչակտուր վրան մտավ մեկը ու ասաց.

- Գեներալ, Շիրակի դաշտում երևացել են հայկական գնդեր։ Ասում են, թե մի ծերունի է նրանց գլխավորում։ Այդ ծերունին Հովսեփն է…

- Ինչե՜ր ես դուրս տալիս։ Հովսեփը մեռած է։ Հասան խանն է նրա մարմինը ձորը գցել։ Անհնար է, որ նա ողջ լինի։

- Անհնար չէ, գեներալ։ Երդվում եմ իմ գլխով, որ նրանց գլխա-վորում է Հովսեփը։

- Քանի՞ օր է ինչ ճամփին ես։

- Արդեն երկու օր։

- Ուրեմն ուշացել ես։ Երևի նա չի ցանկանում հարձակվել մեզ վրա, որովհետև մեռածները չեն հարձակվում։

- Ասում ես, մեռածները չե՞ն հարձակվում։

- Այո՛, հենց դա էլ ասում եմ։

- Իսկ ողջե՞րը կարող են հարձակվել։

- Դա ինչ խոսք է, իհարկե կարող են։

- Իսկ մեռածնե՞րը։

- Ո՛չ։

- Այդ դեպքում ասա ինձ, ինչո՞վ են մեռածները տարբերվում ողջերից։

- Ողջերը շնչում են, ապրում են, իսկ մեռածները՝ ոչ։

- Իսկ եթե մի օր տեսնես քո առաջ կանգնած մարդու, որ մեռել է շատ վախուց, չնայած այդքան էլ վաղուց չէ, մոտ մեկ կամ երկու շաբաթ առաջ։

- Եթե մեռած մարդը կանգնում է, ուրեմն նա մեռած չէ։

- Իսկ ի՞նչ կասեք այն հարցի մասին, թե ինչո՞ւ է Հովսեփը հենց հիմա ջարդում քո պարսկական զորքը։

- Ի՞նչ ես ասում, ինչպես կարող է նա ջարդել, եթե մեռած է։

- Գեներալ, եթե չես հավատում, կարող ես ինքդ նայել։

   Այդ պահին գեներալը ոտքի կանգնեց, մոտեցավ վրանի արանքից նայելու։ Եվ հանկարծ թիկունքում մի սուր ծակոց զգաց։

- Այս ի՞նչ էր…, - լսվեցին նրա վերջին խոսքերը։

Դրան ի պատասխան հնչեց զինվորինը.

- Դա դաշույն էր՝ ուղարկված այն մարդու կողմից, որին դու արդեն մեռած էիր համարում, - ասաց մարդն ու դանակի ար-յունը մաքրեց գեներալի հագուստով։

- Քեզ Հովսե՞փն է ուղարկել, - լսվեց աղջկա ձայնը։

- Այո, բայց դրա մասին ոչ մեկին չասես, անգամ գերիներին։ Դա Հովսեփի խնդրանքն է։

- Շատ լավ, շատ լավ, - ասաց աղջիկն իր փայլող աչքերով նայե- լով տղային։

   Մութն արդեն ընկել էր։ Պարսկական զորքը սկսեց ննջել, առանց իմանալու իր հրամանատարի մահվան մասին։ Դաշտից վերև երևացին բազում ճրագներ, որ լուսնի արծաթյա շողերը և թանձր խավարը ճեղքում էին ագահաբար։ Այդ ճրագները կամաց-կամաց շարժվեցին դեպի պարսկական ճամբարը, անցան քնած պահակ-ների մոտով և բաժանվեցին երկու մասի։ Մի մասը շարժվեց դեպի զինանոց, իսկ մյուս մասը դեպի զնդաններ, որտեղ գտնվում էին հայ գերիները։ Խավարից լսվում էր զինանոցի դռան ձայնը, որը միակ ամուր բանն էր այս ճամբարում։ Շուտով եկան նաև գերիները, որոնց ազատել էին մյուս խմբի անդամները։

- Գրողը տանի, - ասաց նրանցից մեկը, - այստեղ այնքան զենք կա, որ մի ամբողջ բանակի կբավարարի։

- Հիմա կստուգենք, - ասաց երիտասարդը, որ կանգնած էր զինանոցի դռան մոտ։ - Կանանց ու երեխաներին հեռացրեք, իսկ մյուսներդ եկեք իմ հետևից, - ասաց տղան ու սկսեց բաժանել զենքերը։

- Կանգնեք, - ասաց մի կին։ - Ինչու՞ եք ուզում մեզ հեռացնել։ Մենք նույնպես ցանկանում ենք կռվել։

- Բայց դուք կմեռնեք։

- Ոչինչ։ Թող մեռնենք, բայց պատվով։ Մենք պետք է կռվենք։ Կանայք և երեխաներն ավելի շատ են քան տղամարդիկ, իսկ դա նշանակում է, որ մեր չկռվելու դեպքում դուք կարող եք պարտվել։

- Լավ, դուք կկռվեք, բայց չեք մոտենա պարսիկներին։ Նրանց կմոտենանք մենք։

- Շատ լավ, - ասաց կինն ու մոտենալով վերցրեց իր զենքը իր հետևից տանելով մյուսներին։

  Կեսգիշերվա լուսնի տակ նրանք սկսեցին դիրքավորվել։ Պարսկա-կան զորքը դարձյալ շարունակում էր ննջել։ Հանկարծ լսվեց մի ձայն, որ ճեղքելով գիշերվա թանձր մառախուղը հասավ նրանց։ Ամբողջ զորքը արթնացավ։ Նրանք ոչինչ չէին տեսնում մի պարզ պատճառով՝ մութ էր։ Բայց նրանք լսեցին մի ծերունու ձայն, որն ասաց.

- Պարսիկներ, արթնացեք։ Ձեր հրամանատարը էլ չկա։ Կռվեք հանուն նրա հիշատակի։ Ես ազնիվ մարդ չեմ ինձ համարում, բայց հասկանում եմ, որ քնած զորքի դեմ հարձակվելը անպատիվ մարդու գործ է։ Արթնացեք և կռվեք։ Թող որ հետո Պարսից աշխարհը խոսք չընկնի, թե հայերը Հովսեփի հետ գիշերով հարձակվել են քնած զորքի վրա, - ասաց ծերուկն ու իր հրացանով մի անգամ էլ կրակեց, որպես նշան։

   Հանկարծ պարսիկները շրջապատվեցին հրե շրջանով։ Դա հնա-րավորոպթյուն տվեց հայերին թանձր խավարի մեջ պարսիկներին տեսնելու։ ամեն կողմից սկսեցին կրակել։ Կանայք նշան էին բռնում պարսկական թնդանոթներով, իսկ երեխաները գունդը գցում էին թնդանոթի մեջ։ Տղամարդիկ անխնա կրակում էին պարսիկների ուղղությամբ։ Շիրակի դաշտը լցվեց արյամբ։ Շուտով պարսիկները կարողանում են մարել օղակի մի մասը և դուրս պրծնել։ Նարանք վերցրին ջահերը և սկսեցին գրոհը։ Այդ ժամանակ գերուհին մի խումբ կանանց և տղամարդկանց հետ սկսեց շարժվել պարսիկների կողմը։

- Ցրվե՜լ, - ասաց աղջիկն ու կրակեց պարսիկ զորականի վրա։

   Այդ ընթացքում Հովսեփն իր ձիավորներով առաջ շարժվեց։ Կտրուկ գրոհը խախտեց պարսկական զորքի հարձակումը։ Բոլորը ցրիվ եկան՝ հույս ունենալով, որ կփրկվեց։ Պարսկական ճամբարը կորավ կրակի ու ծխի մեջ։ Գիշերը գնաց, իսկ լույսը բացվեց իր հետ բերելով հայու հերթական հաղթանակը։ Ամբողջ ճամբարը ծնկի էր իջել հայ մարտիկների առաջ։ Հովսեփի հրամանով գերիներին շղթա-ներ հաքցրին ու ուղարկեցին Երևանի բերդ, որպես հայ շինականի բարեխղճության և խաղաղասիրության նշան։

Մաս 10

    Երևանի բերդ։ Մի հիանալի վայր առանց պարսիկի։ Բայց քանի որ այստեղ իշխում էին պարսիկները, թերևս չէի համարի գեղեցիկ։ Հեռվից պարզ երևում էր բերդի պարիսպները, ընդգծված էր Երևանի Կապույտ մզկիթը, որ պարսիկներն էին կառուցել։Երևանը պարսիկի ձեռքն էր ընկել, որի շունչը թունավորում էր օդը։ Կապույտ մզկիթի մեջ լսվում էր նամազի ձայնը, որ խլացնում էր շրջակա ողջ տարածքից լսվող ձայները։ Մզկիթի մեջ ծնկած է Հասան խանը, իր ճերմակ հագուստով, իբր թե աղոթում է մաքուր հոգով։ Մզկիթի շուրջը կանգնել են հարյուր զինվորներ, որոնք ոչ մեկին մոտ չէին թողնում։ Նամազն ավարտվելուն պես հնչեցին շեփորները, որոնք գտնվում էին պարսպի վրա։ Ամբողջ պարսկական զորքը դուրս հորդաց վարարուն գետի նման և շարվեցին պարիսպների վրա առյուծներից պաշտպանվող բորենիների նման։ «Հավանաբար գերիներն են» մտածեց Հասան խանը։ Բայց ապշահար եղավ, երբ տեսավ, որ շղթայակապ հայերի փոխարեն քաղաք մտան շղթայա-կապ զինվորներ։ Հանկարծ աչքին կպավ մեկը, որի ձեռքերին շղթաներ չկային։ Նա նշան արեց, որ իրեն մոտենա, և անհանգիստ կերպով հարցրեց.

- Ու՞ր են գերիներս։

Մարդը այլայլվեց։ Մի փոքր երկմտելուց հետո ասաց.

- Գերիներին ազատեցին, տեր իմ։

- Իսկ ո՞վ ազատեց,-հարցրեց խանը։

- Հովսեփը զորքով հարձակվեց և ազատեց բոլորին։

- Ինչպե՞ս կարող է Հովսեփը հարձակվել, եթե նա մեռած է։ Անհնար է, որ նա հարձակվեր։

- Տեր իմ, դա անհնար չէ։ Ես իմ աչքերով եմ տեսել Հովսեփին։ Չնայած մութ էր, այնուամենայնիվ ես տեսել եմ նրան։ Բայց կարևորը այն է, որ զորավարը այդպես էլ չերևաց։ Նա դուրս չեկավ կռվի։ Պարսիկ զորքը ջարդվեց ու լափվեց կրակի կող-մից, բայց զորավարը այդպես էլ դուրս չեկավ։

- Ինչե՞ր ես դուրս տալիս։ Ինչպե՞ս կարող էր զորավարը դուրս չգալ իր վրանից։ Չլինի՞ թե դավաճաններ են հայտնվել մեր շարքերում։

- Չգիտեմ, տիրակալ, բայց խորհուրդ կտամ զգուշանաս քո շրջապատից։

- Իսկ դու ինչու՞ ես առանց շղթաների։ Ի՞նչ է, ծառային շղթա չեն հագցրել, իսկ պարսից պատվավոր զորքին հագցրե՞լ են։

- Ինձ ասացին, որ շղթայակապ մարդուն էլ չեն կարող շղթա հագցնել։ Ես ձեր ծառան եմ, ոչ թե ազատ մարդ։

- Գնա հանգստացիր, - ասաց խանը և շարժվեց դեպի պալատ։

    Բոլորը հավաքվել են իրար գլխի։ Արդեն գիտեին, թե ինչ է եղել պարսկական զորքի հետ։ Ներս է մտնում Հասան խանը և երկայն թուրը հանելով ասում.

- Հերիք ինչքան Հովսեփը մեր դեմ դուրս եկավ։ Կսպանեմ նրան։ Նա չի ապրի այս երկրի վրա։ Մահ նրան, մահ։

- Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում սպանել մեկին, որին չկարո-ղացաք անգամ նախկինում ոչնչացնել, - ասաց մի զորական։

- Ես կսպանեմ նրան, այ կտեսնեք, կսպանեմ և մարմինը կտամ երկնքի թռչուններին։ Թող ոչ ոք չկասկած։ Այդ նպատակին հասնելու համար ես այնպես կանեմ որ նա հայտնվի մեր ծուղակում։

- Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում դա անել,- հարցրեց նույն զորականը։

- Այդ թող մնա իմ գաղտնիքը։ Դու միայն գնա պարսից երկիր և քեզ հետ զորք բեր, բեր և սպասիր Նախիջևանում, այնքան կսպասես, մինչև որ քեզ հրաման տրվի հարձակվելու։

- Շատ լավ, տիրակա, - ասաց զորականը և սլացավ դեպի Պարսից աշխարհ։

   Մութն արդեն ընկնում էր։ Հովսեփն իր խմբով անցնում էր Շիրակի դաշտերով։ Մայրամուտի սառը քամին փչում էր ձիավորների երեսին և մինչև իսկ կապտեցնում էր նրանց դեմքերը։ Աշունն արդեն վերջանալու վրա էր։ Պետք էր շտապել, քանի որ ձմռան գալուն պես նրանք էլ չէին կարող ոչ ներս մտնել, ոչ էլ դուրս գալ Լեռնաբերդից։ Հանկարծ նրանց կողմ է սլանում մի ձիավոր՝ Երևանի կողմից, որ արդեն լրիվ քրտնքի մեջ կորել էր, և նրան նայողը կմտածեր, թե նա ճամփի կեսը ոտքով է վազել։

- Հովսեփ, ձիավոր է։

- Ու՞ր է, որտե՞ղ է, - ասաց Հովսեփը։

- Գալիս է։ Հետ նայիր։

- Գրողը տանի, այս ո՞վ է։

- Կարծես թե պարսիկ է։ Արի սպանենք նրան Հովսեփ, - ասաց մեկը և հանեց իր հրացանը և պատրաստ էր կրակելու, բայց Հովսեփը ձեռքը դրեց հրացանին ու իջեցրեց փողը։

- Թող գա։ Նա մենակ է, իսկ մենք շատ ենք։ նա առանց զենքի է, իսկ մենք զենք ունենք։ Պետք չէ սպանել անզեն մարդուն։

   Պարսիկը մոտեցավ զորքին։ Դա այն ծառան էր, որին շղթաներ չէին հագցրել և, որի հետ այնքան երկար զրուցեց Հասան խանը։

- Հովսեփ, լսիր խոսքս։ Քանի որ դու խնայեցիր իմ կյանքը, ես ուզում եմ քեզ ասել, որ վաղը Նախիջևանով պիտի անցնի գաղթականների մի ամբողջ շարք։ Նրանք բոլորը բերված են Վանից, - ասաց ծառան ու սկսեց նայել Հովսեփի մարդկանց։

- Ասում ես, Վանի՞ց։

- Այո Վանից։

- Իսկ ինչու՞ ես դու ինձ տեղյակ պահում այդ մասին։

- Դու խնայեցիր իմ կյանքը, թեև կարող էիր սպանել անզեն մարդուն, բայց չարեցիր։ Ես քո մեջ գտել եմ մի բան, որը չկա պարսիկ զորականների մեջ։

- Զորք, շրջում ենք մեր ուղին։ Գնում ենք դեպի Նախիջևան՝ ազատելու մեր հայրենակիցներին պարսիկի լծից, - ասաց հովսեփն ու գլուխ տվեց պարսիկին։

Մաս 11

    Լեռնաբերդը խաղաղ էր։ Եկեղեցու մեծ սրահում նստած էին երկու թիկնավետ հսկաներ և մի կին։ Այդ սրահը մութ էր և միակ բանը, որ լուսավորում էր ամբողջ սրահը մի փոքրիկ կանթեղ էր՝ կախված պատից։ Երեքով նստած նայում էին իրար երեսի և կարծես թե ոչինչ չէին ուզում խոսել։ Կինը վեր կացավ ու հարցրեց մարդկանցից մեկին.

- Ասա ինձ եղբայր, ինչպես գտար Կարապետին, և դու Կարապետ ինչպես գտար իմ եղբորը։

- Կարսի մոտերքով էինք անցնում և հանկարծ նկատեցինք իրար, - ասաց Կարապետը։

- Ինչպես էր Կարսի հայության վիճակը, - հարցրեց Մարիամը։

- Լավ չէ։ Քրդերը թալանել էին բոլորին, իսկ քո եղբայրը սպանել էր քրդերին, բայց չէր գտել թալանը։

- Եթե դուք ուզում եք գտնել քրդի թալանածը, ապա հիմար եք, որովհետև քուրդն իր թալանի տեղը անգամ իր կնոջը չի ասում, - ասաց աղջիկը ծիծաղելով։

    Հանկարծ լսվեց եկեղեցու զանգերի ձայնը։ Բոլորին մի տագնապ համակեց, որ մինչ օրս չէր եղել երբեք։ «Չլինի՞ թե հարձակվել են քաղաքի վրա» մտածեցին նրանցից յուրաքանչյուրն ու անգամ պատրաստ էին դուրս ցատկել, բայց ներս մտավ մի վանական և ասաց։

- Տեր Սիմեոնը հիվանդ է։ Նա ուզում է Կարապետին տեսնել։

   Կարապետը անհանցիստ ներս զատկեց, կարծես թե ինչ որ մի բան նրան հանգիստ չէր տալիս։ Նա կարծես զգում էր հարազատ մեկի միտալուտ վախճանը։ Նա ներս մտավ և տեսավ վանահորը մահա-մերձ վիճակում։

- Կարապետ, - լսվեց նրա հացիվ նշմարելի ձայնը։

- Այո, այստեղ եմ։ Ուժերդ խնայիր խնդրում եմ։

- Կարապետ, տղաս, դու պետք է իմանաս մի շատ կարևոր բան։

- Հետո կասես վանահայր, հիմա ուժերդ խնայիր, - կրկնեց Կա-րապետն ու բռնեց վանահոր ձեռքից։

- Հետո ուշ կլինի տղաս։ Ես պետք է ասեմ դա հիմա։ Բայց ինձ չընդհատես։ Դու գիտես, թե ծնվել ես դարբնի տանը, բայց դա ճիշտ չէ։ Դու դեռ փոքր էիր, երբ պարսիկներն ու թուրքերը սպանեցին քո մորը, քույրերիդ ու եղբայրներիդ։ Բայց քո հայրը ողջ մնաց։ Նա քեզ հանձնեց դարբնի կնոջը, որովհետև գիտեր, որ նա քեզ լավ կպահի։ Հետո նա եկավ այստեղ և անցավ հոգևոր ծառայության։

- Իմ հայրը այստեղի վանականների՞ց է եղել։

- Այո։ Նա դեռ ողջ է, բայց շուտով կմեռնի։ Դու իմ որդին ես Կա-րապետ, - ասաց վանահայրն ու շունչը փչեց։

- Հայր, - լսվեց Կարապետի ձայնը վանահոր խցից։ Ինչու՞, ինչու՞ դու ինձ մենակ թողեցիր։ Վեր կաց հայր։ Խնդրում եմ։

  Մարիամն ու իր եղբայրը արագ մտան խուց և տեսան վանահորը մեռած, իսկ Կարապետին՝ ծնկած։ Նա հազիվւէր խեղդում իր ար-ցունքները և շուտով կարող էր զսպելուց պայթել։ Նա չէր կարո-ղանում իրեն լավ զսպել և մերթընդմերթ աչքերից ջուր էր ցայտում ու դանդաղ գլորվելով կաթում էր վանահոր հագուստին։

- Վեր կաց Կարապետ։ Լացիր ինչքան կուզես, որովհետև քո հայրն է մահացել։ Բայց վեր կաց, հերիք ծնկես։

- Հասկանու՞մ ես ինձ Մարիամ, նա իմ հայրն էր, իսկ ես չգիտեի այդ մասին և իմանալուցս մի քանի վայրկյան անց նա մահացավ։ Վեր կաց հայր, վեր կաց ասում եմ քեզ։ Հերիք կատակես և քուն մտնես, վեր կաց խնդրում եմ։ Տեր Աստված, եթե կարող ես ետ տուր նրա կյանքը և իմը վերցրու։ Ես նրանից բացի ուրիշ ոչ ոք չունեմ։

  Գիշերով քաղաքի դարպասները բացվեցին։ Ներս մտավ մի ձիա-վոր, որի հոքնած տեսքից կարելի էր ենթադրել, որ նա շատ հեռվից է եկել։ Մտնելով ներս՝ ձին մի պահ կանգ առավ, կարծես թե շունչ քաշելու համար և սրընթաց շարժվեց դեպի եկեղեցին։ Ոչ ոք չգոտեր, թե ով է այդ ձիավորը։ Միայն կարելի էր ենթադրել, որ նա շատ կարևոր լուր պետք է հայտներ։ Հասավ եկեղեցու դարպասներին ու կտրուկ կանգ առավ, նայեց դրանց ու սկսեց գոռալ.

- Ծուղակ, ծուղակ Հովսեփի համար։

- Ի՞նչ է պատահել, հանգիստ խոսիր, - ասաց Մարիամը։

- Հովսեփը գնում է դեպի Նախիջևան, որտեղ պարսիկները ծուղակ են դրել։

- Իսկ ինչու՞ է հայրս գնում դեպի Նախիջևան։

- Որովհետև ասել են, թե այնտեղով են անց կացնելու Վանի գաղթականներին, այնինչ Վանից ոչ մի գաղթական էլ չկա։ Եթե կար, ապա արդեն Պարսկաստանի խորքերում են։

- Հովսե՞փ, - ասաց Կարապետը և մարդկանց կանչեց, - բոլորդ հավաքվեք։ Շտապում ենք Նախիջևան՝ Հովսեփին օգնելու։Նա Լեռնաբերդի իշխանն է, Բակուրի իրավահաջորդն ու ժառան-գը։ Մենք թույլ չենք տա, որ երկրորդ անգամ Բանկուրը մնա առանց իշխանի։ Իսկ ու՞ր են գաղթականները, - հարցրեց Կարապետը, բայց ապշեց, երբ տեսավ, որ ձիավորը անհետա-ցել է։

- Կարապետ, թույլ տուր ես գնամ իմ հորն օգնության։ Դու սգի մեջ ես։ Հորդ մահը պիտի դեռ մոռանաս։

- Չէ Վաչագան, էտպես չի լինի։ Ես հասկանում եմ, որ Հովսեփը քո հայրն է, և իմ հայրը մահացել է, բայց նա ինձ համար հորից էլ առավել է եղել և ես պետք է օգնեմ նրան։

- Դու ճանաչե՞լ ես իմ հորը, - զարմացած հարցրեց Վաչագանը։

   Այս րոպեին մի բան տակնուվրա արավ Կարապետի հոգին։ Կարծես մի բան խառնեց նրա ներաշխարհը։ Մի ամբողջ հավերժություն անցավ նրա մտքով։ Անցյալը քանդեց նրանհոգին։ Ինչպե՞ս կարելի է թաքցնել այն, ինչը անկարելի էր։ Եղբորից թաքուն սիրել նրա քրոջը և այդ մասին տեղյակ պահել միայն աղջկա հորը։ Որդի ունենալ և այդ մասին չասել ոչ ոքի, որովհետև դա էր ճիշտը։ Ահա մտովի սակայն նա հիշեց իր անցյալը և պատկերացրեց իր որդու ճակատագիրը։ Բայց չէր կարող Վաչագանին ասել ողջ ճշմարտությունը, քանի որ լավ գիտեր նրա ավանդական արժեհամակարգը։ Լավ գիտեր, որ Վաչագանը կսպաներ թե իրեն, թե Մարիամին, ուստի չէր կարող տեղյակ պատմել ամեն ինչ նրան։

- Քո հայրը ինձ օգնեց պայքարել թշնամու դեմ, - ասաց Կարա- պետը, հաշվի չառնելով, որ մնացածը գիտեին, թե ինքը երբեք չէր տեսել Հովսեփին, մինչև որ նրան չբերեց Տեր Սիմեոնը։

   Սակայն այնուամենայնիվ մարդիկ ոչինչ չխոսեցին, կարծես թե զգալով Կարապետի ներսում բորբոքվող կրակը, որը պիտի այրեր իրեն, եթե ավելորդ հարցեր հնչեին։

- Իսկ հիմա, - սկսեց Կարապետը, - վերջին անգամ եմ ասում, հավաքեք մարդկանց, շտապում ենք Նախիջևան։

   Մարդիկ դուրս եկան քաղաքից մեկը մյուսի ետևից։ Անցան Լեռնա- բերդի բարձր լեռներով, խորը կիրճերով, որոնցից մեկում դեռ ամիսներ առաջ Հովսեփը ջարդեց պարսկական գունդը, հետո անցան Շիրակի դաշտով և հասան Քասաղ։ Արդեն ձմեռը շատ մոտ էր և Քասաղի կիրճից սառը օդը դուրս էր փչում ու իր ճանապարհին ամեն ինչ սառեցնում ու ոչնչացնում։ Ամբողջ զորքը կանգ առավ։

- Այս գիշեր կանգ կառնենք Քասաղում, - ասաց Մարիամը։

- Իս ինչու՞ առաջ չենք գնում, - հարցրեց Եղբայրը։

- Որովհետև առջևում կիրճ է։ Գիշերով կիրճում ցուրտ կլինի…

- Բայց ինչու՞ ենք գնում կիրճով, - ընդհատելով Մարիամին վրա բերեց Կարապետը։

- Պարսից զորքը հաստատ կտրել է բոլոր ճամփաները։ Այստեղ ամենուր վանքեր են ու եկեղեցինե։ Մի փոքր այն կող՝ կիրճի բերանին վեր է խոյանում հրաշակերտ Սաղմոսավանքը, իսկ նրանից այն կողմ՝ Հովհանավանքը։ Պարսիկները լավ գիտեն, որ վանականները մեզ կօգնեն, իսկ դա նրանց ձեռնտու չէ։

- Իմաստուն ես և շատ խելացի, ինչպես քո հայրը։ Բայց մի՞թե լավ տարբերակ է մարդկանց թողնել բաց դաշտում՝ իմանալով, որ պարսիկները կտրել են հորս ճամփան, - ասաց Վաչագանը։

- Լսիր Վաչագան, մարդկանց կտեղավորեմ Քասաղում։

- Քույր, մենք կվտանգենք խաղաղ մարդկանց կյանքը։

- Ասում ես խաղա՞ղ։ Ինչու՞ նրանք պետք է խաղաղ լինեն, եթե հայոց հողը վտանգի տակ է, եթե իրենց գլուխը կացնի տակ դրած է և պատրաստ է մատուցվել պարսիկին ու թուրքին։ Բոլորդ հավաքվեք և մտեք Քասաղ։ Այն այսօր պիտի ծառայի հայրենիքին։

   Բոլորը քնած էին։ Վաչագանը նստած էր մի սեղանի մոտ և ուշիու-շով նայում էր խավարի մեջ։ Նամակ էր գրում։ Այնքան արագ էր գրում, որ չէր էլ նկատում, թե ինչպես է տառերը ծռմռում, որի պատճառով ընթերցողը հաստատ ոչինչ չէր կարող հասկանալ։ Հանկարծ նա նկատեց մեկին, որ շարժվում էր իր կողմը և նամակն ինքնաբերաբան նետեց կրակի մեջ, որ ոչ մեկն այն չկարդա։

- Ով ես, - հարցրեց Վաչագանը, քանի որ լավ չէր տեանում նրա դեմքը։

- Այդ ես եմ Վաչագան։

- Կարապե՞տ։ Ինչն է քեզ հարկավոր ինձանից, որ այս ուշ ժամին եկել ես ինձ մոտ։

- Ես ուզում էի քեզ հետ խոսել մի բանի մասին, որ արդեն շատ վաղուց կեղեքում է իմ հոգին։

- Այդ ի՞նչ հարց ես ուզում քննարկել, ասա ինձ։

- Դա վերաբերում է ինձ, քո քրոջն ու…

- Ձեր մանկանը՞, - ընդհատելով շարունակեց Վաչագանը։

- Ի՞նչ։ Ուրեմն դու ամեն ինչ գիտե՞ս, - զարմացած հարցրեց Կա-րապետը։

- Այո գիտեմ։ Քո կարծիքիվ ինչու թողեցի հորս գործը և հեռացա։

- Փաստորեն դու հեռացել ես իմ որդու համար։ Ասա ինձ գիտե՞ս, թե ուր է իմ որդին։

- Ես չգիտեմ, - ասաց Վաչագանը։

- Ինչպես թե չգիտես։

- Այո ես չգիտեմ, - կրկնեց Վաչագանը հայացքը թաքցնելով։

- Ի՞նչ ես թաքցնում ինձանից, ասա։ Ես կդիմանամ, երդվում եմ։

- Ես իմացա նրա գտնվելու վայրը, բայց երբ գնացի, տեսա տան մոխրացած պատերը։ Թուրքերն ու քրդերը հարձակվել էին և սպանել բոլորին։

- Ինչ ես խոսում, ինչպես կարող էր այդպես լինել, - ասաց Կարապետը, դանդաղ ծնկի իջավ և սկսեց արտասվել։ - Մա- րիամին չասես այդ մասին խնդրում եմ։ Նա չի դիմանա։

- Ես նրան ոչինչ չեմ ասի։ Նա չի էլ իմանա, որ ես այդ մասին գի- տեմ։ Ճիշտ է ես շատ վաղուց էի սպասում քո պատմելուն, և կարծում էի, որ այլևս չեմ ների ձեզ դա թաքցնելու համար, բայց երբ տեսա մոխրացած տունը, մտածեցի այլևս ոչինչ չանել։ Ի դեպ։ Հիմարություն է այդ ամենը պատմել խմբի հարբեցող քահանային, որ լեզուն փակ պահել չգիտի, - ասաց Վաչագանն ու դուրս եկավ։

  Վաչագանը դուրս եկավ, իսկ Կարապետը մնաց ծնկած վիճակում։ Հանկարծ նրան մոտեցավ մեկը, որ ասես խավարից էր ծլել։

- Վեր կաց Կարապետ։ Տղամարդուն վայել չէ ծնկելը և լացելը։ Դու տղամարդ ես, ուրեմն քեզ պահիր տղամարդու նման։

- Եթե ես տղամարդ եմ, ուրեմն զու՞րկ եմ զգացմունքներից։ Տղամարդը նույնպես կարող է արտասվել։ Դու չես հասկանա իմ վիշտը։

- Հավատացնում եմ քեզ, որ հասկանում եմ։ Դու միայն հավատա և Աստված քեզ կտա այն, ինչ խնդրում ես։

- Իսկ ո՞վ ես դու, - ասաց Կարապետն ու վերև նայեց։ - Վանա- կա՞ն, - զարմացած ասաց նա։

- Այո, վանական։Ես վանական եմ, բայց ձեզ արդեն հանդիպել եմ։ Ես քեզ հանդիպել եմ երկու անգամ։ Դրանից մեկը միայն դու կհիշես, իսկ երկրորդը՝ բոշորս։

- Ո՞վ ես դու պատանի։

- Փնտրիր և կգտնես, քանզի գտնում է նա, ով փնտրում է, - ասաց վանականն ու չքացավ նույն խավարի մեջ, որից դուրս էր եկել։

Երբ վանականը հեռացավ, Կարապետը գետնին ընկած մի իր տեսավ: Վերցրեց՝ փաթաթված էր կտորով, որ միայն Հովհանա-վանքի դուստրերն են պատրաստում։ Զգուշությամբ բացեց կտորը։ Տեսավ՝ այնտեղ ինչ-որ բան էր գրված։ Սկսեց կարդալ․

- Վաղը, երբ անցնեք կիրճով, կգաք Հովհանավանք, որ գտնվում է կիրճի բերանին։ Մեր վանահայրը ուզում է տեսնել երեքիդ։

   Կարապետը փորձեց գտնել վանականին, բայց արդեն ուշ էր. Վանականը անհետացել էր։ Հաջորդ օրը, վաղ առավոտյան, հայկա-կան գունդը արթնացավ երկար ճանապարհից հոգնածությունը թեթևացնող քնից և սկսեց շարժվել դեպի կիրճը։ Ներքևով հոսում էր մի գետ, որ ամբողջ կիրճին տալիս էր ահարկու ձայն, ասես Վահագնը դարձյալ կռիվ էր տալիս վիշապի դեմ։ Կիրճում իրար էին խառնվում ոչ միայն ջրի և քամու ձայնը, այլ նաև դրա բերանին գտնվող Հովհանավանքից և Սաղմոսավանքից հնչող աղոթքի ձայնե-րը։ Երբ երևաց Հովհանավանքը, երեքով զորքին կանգ առնել տվեցին և իրենց հետ վերցնելով հինգ զորականի՝ բարձրացան դեպի եկեղեցի։ Շատ վտանգավոր էր անցնել այդ ճանապարհը, քանի որ ամենուր սողանքներ էին. Այդ պահին չէիր իմանա, թե ոտքիդ տակից որ քարը կպոկվեր, և դու ուր կընկնեիր։ Բարեբախտաբար, ութն էլ բարեհաջող հասան եկեղեցու գաղտնի մուտքին, որը շատ անգամ-ներ փրկել էր շատերի կյանք՝ թույլ տալով իջնել կիրճը և չընկնել թշնամու թրի տակ։ Երբ նրանք մտան եկեղեցու գաղտնարանը, նրանց առաջը կտրեց վանականը։

- Ես շատ ուրախ եմ, որ եկել եք, – ասաց տղան։ – Խնդրեմ, վանահայրը ձեզ է սպասում։

   Առանց որևէ մի բառ խոսելու, երեքով հետևեցին վանականին՝ իրենց վերցրած մարդկանց թողնելով գաղտնարանում։ Վանահորը գտան ծնկած վիճակում՝ այն պահին, երբ աղոթում էր Տիրոջը։

- Վանահայր, – սկսեց վանականը, – նրանք այստեղ են։

- Իսկապե՞ս, – հարցրեց վանահայրը։

- Այո, վանահայր, նրանք եկան։

- Գնա և բեր նրանց։ Ես աղոթքս արդեն վերջացրել եմ։

- Բայց նրանք արդեն այստեղ են, վանահայր։

- Որտե՞ղ են։

- Հենց այստեղ։

- Ներեցեք ինձ, որ ձեզ չէի նկատել, – սկսեց վանահայրը, – պարզապես միտքս արդեն իսկ խավարած է։ Չգիտեմ էլ, թե ինչպես եմ այսպես ապրելու։

- Հավատացեք, և կլինի, – ասաց Մարիամը։

- Իրավացի ես, աղջիկս։ Բավ է միայն հավատալ։ Հավատքն է մեր մտքի գլխավոր կետը։

- Աստված օրհնի բոլորիս, վանահայր, – ասաց Մարիամն ու ծնկի իջավ։

- Վեր կաց, աղջիկս։ Ես ձեզ չեմ կանչել, որ ծնկի իջնեք։ Այսօր մի շատ կարևոր բան է վճռվելու. Երեքիցդ մեկը պիտի դառնա հայոց առաջնորդ։

- Ո՞վ է դա լինելու, վանահայր, – հարցրեց Կարապետը անհամ-բերությամբ։

- Համբերիր, Կարապետ։ Ձեր մեջ առաջնորդը լինելու է նա, ով ունի լիովին առաջնորդի ձիրք և կարող է իր հետևից տանել մի ամբող ազգի, - ասաց վանահայրն ու շրջվելով Մարիամի կող-մը՝ շարունակեց, - Մարիամ ես քո հորը՝ Հովսեփին, տարիներ առաջ կարգեցի հայոց պահապան, և այսօր ես քեզ կհռչակեմ նրա իրավահաջորդ։ Վանական, հնչեցրեք զանգերը։

- Լսում եմ վանահայր, - ասաց տղան ու խոնարհվելով դուրս եկավ։

    Եկեղեցու զանգերը սկսեգին ղողանջել։ Եկեղեցու սրահում հավաք-վեցին բոլոր վանականները, որ տեսնեն նոր առաջնորդի օծումը։

- Դուստր իմ Մարիամ, Աստծո կամոք քեզ հռչակում եմ Լեռնա- բերդի իշխանուհի և Հայոց պահապան, - ասաց վանահայրն ու իշխանական գավազանը տվեց աղջկան։

    Վանահոր խոսքերը կրկնեցին մյուսները և ծնկի իջան նրա առաջ։

Մաս 12

    Թեհրան. Մի հրաշալի և շքեղ քաղաք, որ զարդարում էր ամբողջ Պարսից աշխարհը։ Հենց Թեհրանն էր Պարսկաստանի զարդը և սիր-տը։ Այս հիանալի քաղաքում էր գտնվում պարսից շահի նստավայրը։ Ֆաթհ-Ալի շահը նստած էր իր հոյակերտ դղյակում, որտեղ ամենից ապահովն էր և ռուսական, կամ թուրքական ուժերը չէին կարող հասնել։ Նստած էր իր ապարանքում անվտանգ և իր որդու կյանքն էր վտանգի տակ դրել։ Աբբաս Միրզան կռիվ էր տալիս թուրքերի դեմ, իսկ ինքն իր կյանքի մասին էր մտածում։ Ֆաթհ-Ալի շահը մտահոգ էր այս առավոտ։ Տեղյակ էր, որ Հովսեփն արդեն հասել է Նախիջևան, իսկ նրա դուստրը առաջնորդ է հռչակվել, և, որ պարսից զորքը դեռ շատ հեռու է նրանցից։

  Հեռվից քաղաքին էր մոտենում մի ձիավոր։ Նրա արագ ընթացքը թույլ էր տալիս հասկանալ, որ մի շատ կարևոր բան է ասելու շահին։ Նա մտավ շահի ապարանքը, անցավ բարձր սյուների մոտով, որոնց նմանն անգամ Երևանում չէր տեսել, ապա մտավ գահասրահ ու մի պահ շեղվեց դրա գեղեցկությունից, հետո ուշքի գալով տեսավ նախ շահի թիկնապահներին, որոնց հայացքն ահ էր տարածում, ապա շահին, որ ապերախտ կերպով փռվել էր գահին ու ոտքերը դրել ծառայի մեջքին։ Մարդը մի պահ կանգ առավ, ու ասաց.

- Ով մեծն տիրակալ, արևը դարձյալ շողում է Պարսից աշխարհի վրա։ Աբբաս Միրզան մտավ Էրզրում։ Նա պայմամագիր է կնքել թշնամու հետ և խաղաղություն տվել մեր երկրին։

- Փառք շահին և նրա ժառանգին, - լսվեց մարդկանց ձայներն ա- մեն կողմից։

- Բայց մենք ունենք մի խնդիր։

- Իսկապե՞ս, - զարմացած հարցրեց շահը։

- Այ տեր իմ։Հայերը նորից գլուխ են բարձրացրել։ Հասան խանը խնդրում է զորք ուղարկել Նախիջևան և ոչնչացնել բոլոր ապստամբներին։

- Հայե՞րը։ Նրանց արգելված չէ՞ զենք վերցնել։

- Արգելված է, տիրակալ։

- Օրենք են խախտել, ուրեմն պատիժը մահն է։ Սպանիր բոլո-րին, հրամայում եմ։ Ես քեզ զորք կտամ ու կուղարկեմ Նա-խիջևան։ Գնա ու սպանիր բոլորին։ Թող սատկեն շան նման։ Իսկ նրանց առաջնորդին կայրես խարույրիկի վրա։

   Ալին մոտեցավ գահին ու լսեց մարդկանց աղաղակը, որ տոնում էին Աբբաս-Միրզայի հաղթանակը։ Դանդաղ մոտեցավ պատշգամ- բին, նայեց ժողովրդին ու մի բան մտքով անցավ։

- Ժողովուրդ, - խոսեց շահը, - մենք վերջապես կարող ենք հան- գիստ ապրել։ Հիմա մեզ անհանգստացնում է միայն ուռուսն ու հայը։ Նրանք են մեր գլխավոր թշնամիները, բայց ամենից վտանգավորը միասնական ուժերն են, որոնք պայքարում են մեր դեմ։ Այդ միասնական ուժը, որի մասին խոսում եմ, ամբողջ հայ ժողովուրդն է։ Զուր չէ, որ աշխարհի մեծերը գովերգել են միասնական հայ ազգին։ Հուլիոսն ասում էր, որ ավելի շուտ իր պալատի սյուները փոշի կդառնան, քան իրնքը կկարողանա ոչնչացնել համախմբված հայերին։ Հիմա ժամանակն է, որ մենք ոչնչացնենք մեր թշնամիներին։ Դրա համար ես նոր հարձակում կպատրաստեմ Ռուսական կայսրության դեմ և այս անգամ հաստատ կհաղթենք։

   Խելագար է այն մարդը, որ իր հաղթանակից կուրացած չի ուզում տեսնել իր ապագա հակառակորդին։ Հենց այսպես էլ եղավ շահի հետ։ Նա հաղթեց թուրքերին և կարծեց, թե իր երկիրն անպարտ է։ ԵՒ ահա, հիմա նա և իր տհաս ժողովուրդը ցնծում են հաղթանակի լուրով, բայց չեն տեսնում, թե ուր են գնում…

Մաս 13

   Նախիջևանի լեռներով անցնում էր Հովսեփը։ Նա զորուգիշեր գը- նում էր՝ մարդկանց առաջնորդելով դեպի հաղթանակ։ Նա գնում էր դարձյալ մտքերի մեջ կորած։ «Ու՞ր եմ գնում, ինչու՞ եմ գնում։ Ինչու ինձ ընտրեցին տարիներ առաջ։ Ինչու ազգի համար ես պետք է զոհեմ այսքան մարդկանց։ Գրողը տանի։ Նորից այդ հիմար մտքերը։ Ես ազգի համար եմ կռվելու և մեռնելու։ Այլևս չպետք է մտածեմ այդպիսի հիմարություններ»։ Բայց հանկարծ տեսավ պարսկական զորք, որ զինված էին թնդանոթներով և ժամանակակից զենքերով։ Դիմացի բլուրը ամբողջությամբ պատված էր պարսկական զորքով։ Կարծես մի մեծ ալիք լիներ ծովում, որ շուտով պիտի խորտակեր այն նավը, որ եկել էր շատ հեռվից և պատրաստ էր նավահանգիստ ժամանել։ Անշուշտ պարսիկները կարող էին ոչնչացնել հայերին հենց այդտեղ, բայց դրա համար պետք է համարձակուլյուն։ Իսկ այն զորա-կանը, որ կանգնում էր հայ զինվորի առաջ վախից դողում էր, քանզի լավ գիտեին, որ հայու հրացանն անվրեպ է և հայու թուրը միշտ խոցում է գոնե մեկ-երկուսին։

- Ի՞նչ է, նրանք մեզ արդեն սպասու՞մ էին,-հարցրեց մեկը կող-քից։

- Կարծես թե այո, պատասխանեց Հովսեփը։ Շուտ գնացեք և հե-տախուզեք տարածքը։ Կարծում եմ մենք շրջափակման մեջ ենք, - շարունակեց ծերուկն ու նշան արեց կանգ առնելու։

   Արևը հանգավ։ Խավարը նորից էր լցվել աշխարհի վրա։ Պարս-կական բանակը արդեն հասել էր Արաքսի ափին։ Բայց դա դեռ ոչինչ։ Վատն այն էր, որ հետախույզները տհաճ լուրեր էին բերել։ Նրանք ասել էին, որ պարսից զորքերով է լցված ողջ Նախիջևանը և իրենք շրջափակման մեջ են։ Ասում էին, որ մեկ օրվա ճամփա ունեն և երբ հասնեն, պայքարն անիմաստ է լինելու։ Ամբողջ գիշեր Հովսեփը չքնեց։ Մտածում էր, թե ինչպես կարող է ճեղքել Արաքսի ափին չոքած թշնամու ուժերը և փրկել մարդկանց կյանքը։ Հանկարծ վրան է մտնում մեկն ու ասում.

- Հովսեփ, պարսկական պատվիրակ է եկել այստեղ։ Ուզում են քեզ հետ բանակցել։

- Ասա թող ներս գան, - ասաց Հովսեփն ու վերցրեց իր դաշույնը։

   Պարսիկները ներս մտան, խոնարհվեցին հետո դանդաղ մոտեցան ու նստեցին։ Նրանց պարսկական հագուստը, որ ուներ պարսկա- կան նախշեր, դանդաղ խոնարհվեցին գետնին։ Ղեկավարը նստեց Հովսեփի դիմաց, մի փոքր զննեց նրան ու ասաց.

- Ողջույն արևի զավակիդ, որ հյուր ես եկել պարսից հողերը։

- Այդ ես չեմ հյուրը։ Հյուրը դուք եք, որ չափից շատ եք մնացել մեր հողի վրա։ Չգիտե՞ք, որ դա անքաղաքավարի է։ Մնալ տան տիրոջ մոտ հյուր և շատ երկար։

- Երևում է բանակցությունը պետք է սկսենք, հակառակ դեպ-քում այն կարող է չավարտվել։ Մենք խաղաղություն ենք ցանկանում և պահանջում ենք, որ հանձնվեք։

- Պահանջու՞մ եք։ Դուք հիմար և տկարամիտ եք։ Մեզ ոչինչ չեք կարող պարտադրել։ Մենք ազատ ենք մեր որոշումների մեջ։ Ետ գնացեք ու ասեք, որ ես կսպանեմ բոլորիդ, եթե չհեռանաք մեր ճանապարհից։

- Դուք չեք հասկանում հարցի լրջությունը…

- Ոչ, հասկանում եմ։ Իմացել եք, որ պարսիկները ետ են գնացել իմ դստերն ընդառաջ և որոշել եք ինձ խաբե՞լ։ Ես չէի հանձնվի անգամ, եթե ձեր զորքերը շարունակեին օղակը նեղացնել։ Անգամ, ելե գային ու դաշույնը դնեին իմ կոկորդին ու ստիպեին խոնարհվել շահի առաջ մեկ է ես չէի հանձնվի։ Ուզու՞մ եք դըս- տերս գլուխը կտրեք իմ առաջ՝ ես չեմ հանձնվի։

- Շատ լավ։ Հույս ունեմ չեք մոռացել, որ Աբբաս-Միրզան հաղթել է պատերազմում և պատրաստվում է ետ վերադառնալ։ Հույս ունեմ, որ նա կգա և բոլորիդ լեշը կփռի այտեղ։

- Ձայնդ կտրիր և հեռացիր այստեղից, քանի դեռ գլուխդ տեղում է, - ասաց Հովսեփն ու մերկացրեց իր թուրը։ - Երբ այդ Միրզադ գա այտեղ կարող է պատահել, որ նրա մարմինը դառնա երկըն-քի թռչունների կեր։ Զգույշ եղեք հայու հետ գործ ունենալուց։ Հիշիր, մենք խաղաղ ժողովուրդ ենք, բայց կարող ենք լինել նաև ամենից դաժանն ու անգութը, եթե մեզ վնասում են։

- Ես կգնամ, - սկսեց պարսիկ, - բայց հիշիր, որ կվերադառնամ, և այդժամ այստեղ ոչ ոք ողջ չի մնա։

- Հեռացիր, շան որդի - բղավեց Հովսեփն ու թուրը ցցեց սեղա- նին։

   Պարսիկները հեռացան, գնացին ու մտան իրենց հրամանատարի վրանը։ Դրանից հետո պահակները ձի հեծնեցին և սլացան բանակի երկու կողմերը։ Պարսկական ողջ զորքը ոտքի կանգնեց։ Ասես խա-վարի հրեշն էր ոտքի կանգնել և իր բազում աչքերը հառել հայերի վրա։ Հանկարծ մեկը մտավ վրան ու ասաց.

- Հովսեփ, պարսիկները հարձակվում են։ Ասա մեզ՝ ինչ անենք։

- Ցրեք մարդկանց և հարձակվեք։

- Ի՞նչ ասացիր։ Ցրել մարդկա՞նց։ Ինչու՞։

- Որ պարսիկի թնդանոթը սահի ձեր ներսով, որ պարսիկի հրա-ցանից արձակված գնդակը չխոցի ձեր սիրտը։

- Շատ լավ Հովսեփ, հենց հիմա կհարձակվենք, - ասաց տղան ու դուրս եկավ։

   Դրսում սկսվեց անկանոն կրակոց։ Լսվում էին ձիերի դոփյունները, վերջին շունչը քաշող զինվորների հառաչանքները։ Խավարը հեծած մի ուժ, ասես թույլ չէր տալիս Հովսեփին տեսնել այդ ամենը, որ նա ցավ ապրի։ Նա չէր տեսնում խավարի խորքը, բայց լսում էր այն ճեղ-քող ձայները։ Նա չէր անում ոչինչ, բայց զգում էր ամեն մեկի սրտին հասցված վնասը։ Նրա սիրտն այրվում էր, ասես՝ հրացանի գնդակն իր կուրծքն էր խոցել։ Հանկարծ լսվեց մի բարձր որոտ։ «Կարծես թե պարսիկները գործի դրին թնդանոթը» մտածեց Հովսեփն ու ծնկի իջավ աղոթելու։ Բայց հանկարծ գլխի վրայով անցավ մի լույս, որը ճեղքեց պարսից գնդի կենտրոնը։ Դրան հաջորդեցին ևս մի քանիսը։ Խավարի միջից լսվեցին մարդկային ձայներ։ Բայց այդ ձայների մեջ հատկապես մեկը, որ ասում էր.

- Առաջ, տղերք, հանուն հայրենիքի, հանուն մեր սերունդների, հանուն վաղվա օրվա, հանուն մեր ապագայի, առաջ, տղերք, – նրան ծանոթ թվաց: Մի փոքր մտածեց, հետո տեղից վեր կացավ ու ասաց.

- Հակոբ… նա ողջ է… այմՀակոբ, ես այստեղ եմ, հասիր, օգնիր մեզ, օգնիր, հասիր քո մարդկանցով: Օրհնյալ ես դու և քո մարդիկ, օրհնյալ է ամբողջ հայ ազգը, որ քեզ նման պահապան ունի:

  Ձիավորների մի ամբողջ գունդ անցավ Հովսեփի մոտով, դրանցից շատ հեռու մոտեցավ մեկ այլ ձիավոր:

- Հովսեփ, ընկերս…

- Հակոբ եղբայր, դու ո՞ղջ ես։ Բայց չեմ հասկանում, թե ինչպես կամ ինչու ես եկել այստեղ, - առանց հերթ տալու խոսում էր Հովսեփը չգիտես իր ուրախությունից, որ Հակոբը ողջ էր, թե՞ նրանից, որ պարսիկներին կարող էին ետ շպրտել։- Իսկ հիմա, - շարունակեց Հովսեփը, - պատմիր, թե ինչպես հասար էստեղ։

- Երկար պատմություն է եղբայրս։ Եկա էստեղ Գեղամա լեռնե- րով։ Ձյունն արդեն չոքել է Գեղամա աշխարհի վրա։ Շատ դժվար էր անցնելը։ Բուքը թույլ չի տալիս անցնել։ Ով համար-ձակվում է անցնել, սպանում է։ Գիտե՞ս քանիսին կորցրինք այդ ցուրտ լեռներում։ Մինչև իսկ արյունդ է սառչում երակներումդ։ Դու ոչինչ չես անում, միայն դանդաղ մահանում ես։

- Գիտեմ։ Գեղամա լեռներն անգութ են միշտ էլ եղել։ Իսկ քանի՞- սին կորցրիր։

- Քսան ու հինգ մարդ, - ասաց Հակոբն ու գլուխը կախեց՝ արտասուքը հազիվ զսպելով։

- Հա, - ասկսեց Հովսեփը, - բայց ես չհասկացա, թե որտեղից իմացաք, որ ես այստեղ եմ։

- Մի ձիավոր գիշերվա կեսին ինձ տեղեկացրեց, որ քեզ Նախի-ջևանում ծուղակն են գցելու: Ես էլ վերցրի մարդկանց ու շտապ եկա այստեղ։

- Ասում ես ձիավո՞ր։

- Այո Հովսեփ: Իսկ ինչո՞ւ ես հարցնում, ինչ է պատահել:

- Ճերմակաձի՞ էր։

- Որքանով որ ես եմ հիշում, չնայած որ մութ էր… այո՛, ճերմակաձի էր:

- Հիանալի է: Չգիտեմ, թե ով է այդ ճերմակաձին, բայց նա հետևում է մեզ ստվերի նման: Ինձ բուժողը նույնպես նա էր: Երբ Հասան խանը ինձ վիրավոր նետել էր ձորը, և երբ ես դուրս եկա հազիվհազ, նա ինձ բուժեց: Չգիտեմ, թե ով է նա, բայց թող Աստված օրհնի նրան և իր ուղին:

- Ճիշտ ես, Հովսեփ, ով էլ որ լինի՝ մեզ շատ է օգնել:

Հենց այդ պահին լսվեց մի ձայն, որն ասես տարածվում էր ամբողջ աշխարհով։ Աշխարհը կարծես լսում էր միայն այդ ձայները։ Դա հաղթանահի կանչն էր։

- Պարսիկները նահանջեցին, գնացին, փախան, ուռա՛, ուռա՛, - լսվեցին ամեն կողմից մարդկանց ձայները:

   Հենց այդ պահին մոտեցավ մեկը և ասաց.

- Նրանք իրենց հետևից աղբ են թողել։

- Ի՞նչ ի նկատի ունես, - ասաց Հովսեփը։

- Այն, որ իրենց վիրավոր զինվորներին թողել են այստեղ և փախել։ Հիմա ի՞նչ անենք։

- Բոլորին հավաքեք մի տեղ և բուժեք նրանց

- Բուժե՞նք, - զարմացած հարցրեց զինվորը։ - Բայց ինչու։ Մի՞թե պետք է թշնամուն բոբուժել։ Ոքանով որ ինձ են սովորեցրել, թշնամուն պետք է սպանել ոչ թե բուժել։

- Վիրավոր թշնամուն սպանելը նույնն , թե դառնաս աշխարհի ամենաստոր և եղկելի արարածը։ Հարկ չէ սպանել վիրավոր թշնամուն։ Հարկ է նրան բուժել և դրանից հետո մտածել նրա ճակատագրի մասին։

- Իրավացի ես Հովսեփ։ Ես հենց հիմա մարդկանց կկարգադրեմ, որ չսպանեն նրանցից և ոչ մեկին։

    Հենց այդ պահին Հովսեփի թիկունքից դուրս թռավ մեկը, որ ցանկանում էր սպանել նրան։ Կարծես թե պարսիկ էր պարսից հի-մար հրամանատարէր, որ կռվի ժամին ծածուկ անցել էր թիկունքը Հովսեփին սպանելու համար, բայց դա չվրիպեց Հովսեփի աչքից։ Այդ պահին նա կողքի շրջվեց, հանեց իր թուրն ու մի հարվածով պարսիկին գետնին տապալեց։ Սակայն չսպանեց։ Միայն թեթև վի-րավորեց։

- Ով ես դու հիմար, որ ցանկանում էիր սպանել ինձ։ Ի՞նչ է, չե՞ս վախենում քո կյանքի համար։

- Ոչ, չեմ վախենում, քանզի շահն ասել է, թե կսպանի այն զորականին, որը կհամարձակվի առանց քո գլխի ետ վերա-դառնալ Թեհրան։ Ալլահը վկա, ավելի լավ է մեռնեմ այստեղ, քանց թե շահի ձեռքով՝ Թեհրանում։

- Եթե այդպես է՝ հենց այստեղ էլ կմեռնես, - ասաց Հակոբն ու հանեց իր թուրը, որ սպանի զորականին։

    Բայց հենց այդ պահին Հովսեփը բռնեց նրա ձեռքից։

- Համբերի՛ր Հակոբ։ Նրան սպանել միշտ էլ կհասցնենք, բայց էլ ե՞րբ կգտնենք էնպիսի մեկին, որ այսքան հրաշալի տեղյակ կլինի պարսից արքունիքի անցուդարձից, - ապա շրջվելով զորականի կողմը շարունակեց, - լսիր ինձ,զորական։ Եթե խը-նայեմ քո և քո մարդկանց կյանքը, ի՞նչ կտաս ինձ դրա դիմաց։

- Այն տեղեկությունը, որ պարսից շահը չէր ուզենա, որ դու իմանաս։

- Իսկ օրինակի համար ի՞նչ տեղեկություն։

- Օրինակ այն, որ Աբբաս-Միրզան ավարտել է իր արշավանքը Օսմանյան կայսրության դեմ և արդեն հետ է վերադառնում։ Եվ այն, որ նա հրահանգել է իր որդուն ետ վերադարձին ոչնչացնել բոլորիդ։ Այն, որ շահը բոլորիդ մահապատժի է դատապարտել։ Նա ասաց «հայերը չունեն զենք կրելու, ձի հեծնելու և մահ- մեդականին անարգելու իրավունք։ Ես բոլորին մահապատժի կենթարկեմ»։ Ասում եմ այն, ինչ ասաց Ֆաթհ-Ալին։ Նա հրեշ է, որ ցանկանում է կուլ տալ բոլորիդ։ Նա հենց ինքը սատանան է։

- Ես չեմ վախենում սատանայից, քանզի Տերը ինձ հետ է..

- Հովսեփ, - լսվեց մի ձայն։ -Քո դուստրը ճեղքել է պարսից բա-նակն ու գալիս է էստեղ։

   Ճերմակաձին էր։ Դարձյալ այն վեհ կեցվածքով, որ նախկինում էր։ Նորից այն հպարտությամբ, որ միշտ ուներ։

- Ո՞վ ես դու ճերմակաձի։ Բացիր դեմքդ, որ տեսնեմ, - ասաց Հովսեփն ու ուշադիր նայեց նրա կողմը։

- Ես Հովհանավանքի վանահոր անունից եմ եկել։Նա ինձ ուղար-կեց, որ ձեզ հայտնեմ այդ լուրը։ Նա նաև ասաց, որ վանքի այ- րերը քեզ հետ կլինեն միշտ, - ասաց ձիավորն ու չքացավ գիշեր-վա մառախուղի մեջ։

    Գիշերն անցավ խաղաղ, իսկ լույսը բացվեց նորից։ Հայկական ճամբարի վրա իջավ լույսն ու խաղաղությունը։ Միայն լույսով հնարավոր եղավ տեսնել գիշերվա ջարդի արդյունքները։ Միայն ցերեկը հնարավոր եղավ տեսնել մարդկային ատելության պատճառած վնասները։ «Դարձայլ զոհեր, ինչքան կարելի է» մտա-ծեց Հովսեփը։ Նա մի փոքր կանգ առավ, շրջվեց դեպի Հակոբն ու ասաց.

- Տես, թե ինչ է կատարվում։ Մարդկային եղկելի և տհաս լինելու վառ ապացույցը սա է։ Ինչքան զոհեր ունեցանք և ինչի համար։ Քանի-քանի որդիներ պիտի ընկնեն, որ մարդիկ հանգստա- նան։ Իսկ պարսից մայրե՞րը։Նրանք ինչ անեն։ Նրանք ո՞ր անկ-յունը մտնեն և ողբան իրենց զավակների մահը։ Մեր պայքարը դարձել է սպանդի պատճառ։

- Միայն մենք չէ, որ սպանդ ենք անում։ Դու դեռ Երևանում չես եղել։ Մարդիկ, որ ապրում են պարսիկի թրի տակ հանգիստ չեն կարող քնել։ Իսկ մեր մայրերը ի՞նչ անեն։ Նրանք ինչպե՞ս սգան իրենց զավակների համար։

- Նրանք չպիտի ողբան։ Այո, չպիտի։Որովհետև իրենց զավակ- ներն ընկան հայրենիքը պահելու համար։ Որովհետև նրանք պայքարեցին, որ գիշերը իրենց մայրերը, քույրերն ու եղբայր- ները հանգիստ քուն ունենան։ Նրանք պիտի հպարտանան և գլուխները վեր պահեն դրա համար։

    Հենց այդ պահին լսվեց ձիերի անդադար դոփյունները։ Հողը շարժ-վում էր, ասես՝ կատաղած լիներ արյան և մարդկային զոհերի հա- մար։ Բայց դա կատաղած հողը չէր, այլ երիտասարդ դուստրը Հովսե-փի, որ անցավ Քասաղի կիրճը և հասավ իր հորն օգնության։ Սա- կայն դեռ չէին էլ տեսել նրանց, բայց Հովսեփն ասաց.

- Մարիամ։ Իմ աղջիկը եկավ։ Նա հասավ ինձ օգնության։

    Այդ պահին երևաց Մարիամը, որ ասես մի Աստվածուհի լիներ ձիու վրա։ Նա գալիս էր սրընթաց։ Ասես մտածում էր միայն հոր մասին։ Ամբողջ զորքը կամգ առավ։ Մարիամն իջավ ձիուց և փաթաթվեց իր հորը։

- Հայրիկ, ես քեզ կարոտել էի։

   Այս խոսքերը խոցեցին Հովսեփի սիրտը։ Շատ վաղուց նա չէր լսել այդ խոսքերը։ Հայրիկ, կարոտել բառերը օտարացել էին նրանից, բայց ահա, հիմա նա նորից լսում էր։ Բայց այլայլված էր ծերուկը։ Ոչինչ էլ չէր զգում։ Միայն մտածում էր իր դստեր և որդու մասին։ Նա էլ ոչինչ չէր խոսում։

- Հայր, - սկսեց Վաչագանը,- ես քեզ շատ էի կարոտել։ Ինչ լավ է, որ իրար տեսանք վերջապես։ Ես շատ էի սպասել այս օրվան։

- Ես նույնպես որդիս, - ասաց Հովսեփն ու սկսեց արտասվել։

- Ինչու՞ ես լացում Հովսեփ, - հարցրեց Կարապետը։ - Մի՞թե դու նույնպես գիտես արտասվել։

- Շատ հաճախ քաջերը նույնպես պիտի արտասվեն, սիրելի Կա- րապետ, - ասաց Հովսեփն ու շարունակեց, - վերջ տանք այս զրույցներին։ Ես շատ ուրախ եմ, որ երեքիդ էլ տեսա։ Բայց ասացեք ինձ, ու՞ր է Սիմեոնը։

- Հայրիկ, նա մահացել է։

- Ի՞նչ ասացիք, - ասաց ծերուկն ու ծնկի իջավ։ - Տեր իմ, ինչու՞ տարար իմ եղբորը, իմ հարազատին։ Մի՞թե դու շտապեցիր։ Ինչու՞ այսքան շուտ տարար նրան։

- Սիմեոնին Տերը չի տարել հայր։ Ես վստահ եմ, որ նրա գավաթի մեջ թույն են լցրել, - ասաց Վաչագանը։

- Ի՞նչ ասացիր, - վրա պրծավ Կարապետը։ - Դու դա իմացել ես և ինձ չե՞ս ասել։ Ո՞վ է նրան թունավորել, ասա ինձ և ես կկտրեմ դրա կոկորդը։

- Ես ինքս չգիտեմ, թե ով է սպանել քո հորը։ Միայն կարող եմ ասել, որ սպանողը հիմա մեր մեջ է։

- Որդիս, բայց դու որտեղից գիտես այդ մասին։

- Նրա գավաթն արծաթից էր։ Արծաթը թույնից գույնը կորցնում է։ Իսկ Տեր Սիմեոնի գավաթը ներսից գունազրկված էր։ Գավաթը փորձել էին թաքցնել, բայց հողի մեջ լավ չէին թաղել։

- Ինչ էլ որ եղած լինի, այնուամենայնիվ այսօր պիտի սուգ լինի մեր ճամբարում։ Այսօր բոլորդ հավաքվում եք, Տեր Սիմեոնի մահը սգալու։ Իսկ հիմա հավաքեք դիակները։ Մինչև մայրա- մուտ այստեղ պետք է դատարկ լինի, - ասաց Հովսեփն ու բոլորի հետ մտավ վրան։

Մաս 14

    Արդեն արևը մայր էր մտնում։ Ճամբարի մոտ մայր մտնողի արևի վերջին շողերի հետ երևացին երկու ստվերներ, որ իրար փոխանցե-ցին ինչ որ բան։

- Արդեն ժամանա՞կն է։

- Այո։ Խանի հրամանն է։ Արդեն շատ է ապրել։ Պետք է սատկի։

- Շատ լավ։ Բայց հիշիր, որ հեշտ չի լինի։ Նա հրաշալի է կռվում։

- Գիտեմ, բայց պետք է փորձես։

- Չնայած ասում են, որ փորձը փորձանք չի, սակայն այս դեպ- քում դա հենց ինքը փորձանքն է։

- Ամեն դեպքում պետք է փորձես։

- Լավ։ Ես կանեմ ամեն ինչ իմ ուժերի սահմաններում, - ասաց մարդն ու փորձեց աննկատ հեռանալ։

   Ամբողջ ճամբարը հավաքվեց՝ սգալու առաջնորդներից մեկի մահը։ Գիշեր էր։ Խարույկի ներքո։ Հովսեփը կանգնեց իր տեղից և ասաց.

- Թող վանահոր ճամփան լուսավորվի, քանզի վանահայրը սուրբ էր: Նա իմ եղբայրն էր, իմ հարազատը և իմ բարեկամը: Ինձ համար ընկեր էր, երբեք ինձ մենակ չէր թողել, ինչ էլ որ լիներ: Նա հավատում էր ինձ:

   Նրա խոսքը կիսատ մնաց հրացանի ձայնի պատճառով. Հրացանի փողը ճեղքեց Հովսեփի ուսը: Ծերուկը ընկավ գետնին: Հենց այդ պահին Վաչագանը, տեսնելով իր վիրավոր հորը, անմիջապես նետվեց նրա կողմն ու բարձրացրեց նրան.

- Վե՛ր, կաց, հայր, վե՛ր, կաց, - անհանգիստ կերպով ասում էր տղան։

Նա անդադար կրկնում էր այդ խոսքերը: Ճամբարում սկսվեց իրա-րանցում.

- Պարսիկները, պարսիկները հարձակվում են, պարսիկները, – լսվեց պահակի ձայնը:

   Ամբողջ ճամբարը իրար խառնվեց: Բոլորը շտապ վերցրին զենքերը: Կարապետն ասաց Վաչագանին.

- Հեռացրու հորդ այստեղից, տար մի անվտանգ վայր:

   Վաչագանը իր հորը ձի նստեցրեց ու շտապ հեռացրեց այդտեղից:

- Չկանգնես, գնա։ Չկանգնես հայր իմ, գնա, շտապիր։ Ետ մի նայիր, գնա։

   Ամբողջ գիշեր գնացին ու չքնեցին։ Շատ հեռացան ճամբարից։ Հասան մի բարձր լեռան գագաթը, որտեղից երևում էր մինչև իսկ ծխացող ճամբարը։

- Իջիր հայր, իջիր ձիուց։ Եկ հանգստանանք։ Այստեղ մեզ վտանգ չի սպառնում։

- Եկ, եկ հանգստանանք որդիս։ Դու էլ ես հոգնել։

- Գիտես ինչ եմ մտածում հայր, - Հովսեփին ձիուց իջեցնելով ա- սաց Վաչագանը։

- Ի՞նչ, որդիս։

- Ինչ կլինի, որ ինձ հետ գաս Վան։ Հանգիստ կապրես մնացյալ տարիներդ։

- Ոչ որդիս։ Եթե ես գամ, ապա ո՞վ է տիրություն անելու այս ժո-ղովրդին։

- Քո դուստրը։Հանգիստ արի ինձ հետ։ Բավական է, ինչքան կըռ-վեցիր։

- Ասացի ոչ։ Ես կմնամ այստեղ։

- Դե բավական է, անուղեղ ծերուկ, - բղավեց Վաչագանը։-Արդեն շատ ենք շարժվել քո կամքով։ Դու կամակոր և տհաս ծերուկ ես։

- Որդիս, ի՞նչ ես խոսում, - անհանգիստ կերպով ցավից գալարվելով ասաց ծերուկը։

- Որդի՞ս։ Ես քեզ որդի՞ եմ։ Քո որդին Կարապետն է։ Ես քեզ հա-մար ի՞նչ որդի։ Դու վստահում ես ամենքին։ ԵՒ ահա ես դրանից օգուտ եմ քաղում։ Դու այնքան էիր մեղավոր քեզ զգում, որ դրա զգացումից եկար այստեղ՝ ինձ փրկելու։ Դու պետք է սատկես շան նման։

- Լռիր անարժան։

- Ես անարժան եմ։ Դու ճիշտ ես։ Բայց ո՞վ ես դու։ Ես կարող եմ ասել, թե ով եմ ես իրականում, որովհետև վախենալու ոչինչ չունեմ։ Ես նա եմ, որ սպանեց քո թոռանը։ Այրեց նրան ու դարբնի ողջ ընտանիքին։ Ես նա եմ, որ սպանեց քո ընկերոջն ու եղբորդ։ Ես եմ սպանել կույր վանականիդ։ Ես եմ արել դա։ Ես եմ նրա գավաթը թույնով լցրել։ Բայց ես չեմ զղջում իմ արածների համար։ ԵՒ հիմա էլ պատրաստ եմ սպանել հիմար, անամոթ ու տհաս ծերուկիդ։ Դա անասուն ես, որ պատրաստ է մորթվելու։

- Դու անամոթ և անառակ որդի։ Ի՞նչ ես արել։ Քանի դեռ ուշ չէ ետ կանգնիր։

- Արդեն շատ ուշ է։ Ես որոշումս կայացրել եմ։ Ավելի ճիշտ Հա- սան խանն է կայացրել։ Նա պատվիրել է սպանել քեզ, մինչ իր զորքը կժամանի այստեղ։ ԵՒ ահա հիմա ես կանեմ նրա ասածը։ Իսկ երբ նա գա, մենք կսպանենք քո անառակ դստերը։

    Հովսեփը դանդաղ կանգնեց և հազիվհազ իրեն պահելով գետնի վրա ասաց.

- Դու պատասխան կտաս քո արածների համար։

   Բայց այդ խոսքի հետ դավաճանը հանեց իր դաշույնն ու խրեց հոր սիրտը։ Դանդաղ հրեց դեպի անդունդն ու ցած նետեց նրան։ Դրանից հետո նայեց անդունդին ու ասելով «տեղն է քեզ հիմար ծերուկ» ՝ հեռացավ։ Բայց այնքան էր շտապում, որ չնկատեց անգամ այն զույգ աչքերը, որ գաղտնի հետևում էր իրեն։

Մաս 15

    Կեսօր էր։ Արևը հասել էր երկնակամարի կենտրոնին։ Ճամբարում իրավիճակը լարված էր։ Ոչ ոք չգիտեր, թե ուր են գնացել հայր և որդի։ Ահա, հեռվում երևում էր մի ձիավոր, որ սրընթաց առաջ էր գա- լիս։ Ամբողջուլյամբ այան մեջ կորած նա գալիս էր՝ իր սպիտակ ձին թաթախելով արյան մեջ։

- Ժողովուրդ, հասեք։ Պարսիկները հարձակվեցին ու իմ հորը սպանեցին։ Նրա մարմինը սարից ցած նետեցին։ Խնդրում եմ օգնեք։

- Ի՞նչ է ասում, գրողը տանի։

- Ասում է, թե Հովսեփին սպանել են։

- Հովսեփի՞ն։ Ո՞վ, որտե՞ղ։

- Պարսիկները։Ասում է սարից ցած են նետել։

- Վայ էտ պարսիկներին, վայ էտ վայրենի շան որդիքին։

   Մինչ մարդիկ խոսում էին իրար մեջ, վրա հասավ Մարիամն ու տեսավ իր եղբորը արյան մեջ կորած։

- Քույր, սիրելիս, մեր հորը սպանեցին։ Օգնիր ինձ։ Ես եմ մեղա- վոր նրա մահվան մեջ։ Ես չկարողացա պաշտպանել նրան։

- Դու մեղավոր չես։ Այդ ես եմ մեղավոր, որ քեզ նման դավաճա- նին վստահեցի։

- Ի՞նչ ասացիր։ Ե՞ս, դավաճա՞ն։ Քույր…

- Այո, - ընդհատեց Մարիամը։ - Դու դավաճան ես։ Բռնեք նրան և զնդանը նետեք։

- Ես պահանջում եմ, որ նրան մահապատժի ենթարկես, - ասաց մի սևազգեստ մարդ։

- Մի՞թե վանականին հարիր է մահ տենչալ։

- Եթե ես լինեի վանական… Ես վանական չեմ, մայր։

   Այս «մայր»-ը կարծես տակնուվրա արավ Մարիամի սիրտն ու հոգին։ Մարիամը ապշած կանգնած էր, նա ոչինչ չէր խոսում, միայն ապշահար եղած նայում էր վանականին: Պարզ երևում էր, որ մի դող անցավ մամնով։ Երևում էր, որ նրա քնած զգացմունքը արթնացավ։ Նա նորից նայեց վանականին ու ասաց.

- Ինչու՞ ինձ ասացիր «մայր»։

- Որովհետև դու իմ մայրն ես: Միգուցե դու ինձ չճանաչեցիր, մայր, բայց ես քեզ իմ ամբողջ կյանքում հետևել եմ: Ես քո որդին եմ, որդին, որին տարիներ առաջ տվեցիք դարբնին:

- Դու իմ զավա՞կն ես, -ասաց Մարիամն ու գրկեց իր որդուն։- Տեր շնորհակալ եմ քո ընծայի համար։ Բայց ասա ինձ՝ ինչպես ողջ մնացիր։ Դարբնի տունը լրիվ մոխիր էր դարձել։

- Ես չեմ հիշում։ Շատ փոքր էի։ Ինձ ասել էին, որ իմ հորեղբայր Վաչագանն իմացել է իմ գտնվելու վայրը և քրդերի հետ հար- ձակվել է գյուղի վրա։ Նա բոլոր մանուկներին սպանել էր։ Իսկ ինձ այդ ժամանակ դարբնի կինը տարել էր հարևան գյուղ։ Ես փրկվել եմ լոկ պատահականության շնորհիվ։

   Այդ ժամանակ Մարիամը սկսեց արտասվել։ Նա ծնկի իջավ, ձեռքերը վեր պարզեց ու ասաց.

- Տեր Աստված, ինչու՞ ինձ տվեցիր այդպիտի եղբայր։Ավելի լավ էր չունենայի ոչ մեկը, քան հայրասպան, եղբայրասպան ու մանկասպանն ունենայի։ Ինչու՞ անազնիվ եղար։ Մի՞թե երկի վրա քեզ չեն պաշտում քո ազնվության և իմաստության հա- մար։

- Ինչ ասել է՝ եղբայրասպան, - զարմացած հարցրեց վանականը։

- Այո։ Նա սպանեց իր եղբորը։ Երեկ գիշերը Կարապետին՝ քո հո-րը սպանեցին։ Կարապետը նրա համար եղբոր նման էր։ Իսկ վերջին խոսքերն էին՝ ներիր ինձ։

- Իմ հայրը մեռա՞ծ է։ Արդյոք երկնային Թագավորը այդքան ան- ազնիվ կգնվի՞, որ սպանի իմ հորը։

- Քո հայրը մեռած է տղաս։ Նա մեռավ քո մորը պաշտպանելիս, - ասաց Հակոբը։ - Նա դեռ սիրում էր քո մորը։ Սերը երբեք չի կորչում։ Այն սառչում է, մի տեղ հավաքվում և նորից հալվում ու դուրս ժայթքում։

   Բայց նրանց զրույցն ընդհատեց պարսիկ զորականը, որի կյանքը խնայեր էր Հովսեփը։ Նա մոտեցավ Մարիամին, գլուխ խոնարհեց նրա առաջ ու ասաց.

- Իշխանուհի, թույլ տուր ինձ գնալ և գտնել քո հոր մարմինը։ Նա խնայեց մեր կյանքը և դրա համար մենք հավերժ պարտական կլինենք նրան։

- Թույլ եմ տալիս։ Գնացեք և գտեք հորս մարմինը։ Գոնե հիմա նրա մարմինը հանգիստ ապրի։

Մաս 16

   Պարսկական գունդը մտավ Նախիջևան։ Պարսիկները գալիս էին հաշթանակը տոնելով։ Այն հաղթանակը, որ տարել էին օսմանլուի մոտ։ Բայց տոնում էին և չտարած հաղթանակը։ Նրանք գալիս էին շատ արագ, և իրենց հետևից միայն փոշի էին թողնում։ Շտապում էին։ Պիտի հասնեին հայերին և բոլորին սպանեին։ Գնում էին փութալով՝ Աբբաս-Միրզայի թիկունքն անցած։ Որքան կատաղի էր ընթացքը նրանց, այնքան ահով էր լցված նրանց սրտերը։ Պարսիկը դուրս է գալիս հայու դեմ։ Այն հայու, որի ոգին չկարողացան կոտրել արդեն քանի դար։ Դա հայրենիք ունենալու և դրա համար պայքարելու ոգին էր։ Նրանք չկարողացան ջարդել հայերի այն տե- սակը, որ պայքար էր սիրում։

   Պարսից զորքը կանգ առավ հանգըս-տանալու։ Աբբաս-Միրզան իր վրանում հանգիստ պառկում է բար- ձին ու իր ծառային հարցնում.

- Ամիր, թանկագինս, պատիր ինձ հայերի մասին։ Ովքե՞ր են նրանք, որտեղից են ծագել և ինչ արյուն ունեն։

- Հայերը, տեր իմ, հզորագույն ազգ են համարվում։ Հազար-հազարով փորձել են ոչնչացնել նրանց, բայց ապարդյուն։ Ան-գամ եղել է ժամանակ, երբ նրանք են իշխել մեզ վրա։

- Իսկապե՞ս։

- Այո տեր իմ։Շատ դարեր առաջ քաջ Տիգրանը իր թրով նվաճեց Պարթևական տերությունը։ Նրանք ունեցել են Մեծ Արմենիան, որ եղել է շատ հզոր։ Քաջ Տիգրանը մի կողմից մեզ էր պահում, մյուսում Վրաց աշխարհը, Սելևկյան տերությունը, իսկ մյուս կողմից նա կռիվ էր տալիս Հռոմի հետ։

- Որքան քաջ ու հզոր է եղել Արմենիան, որ կարողացել է ճնշել բոլոր նրանց, որ կցանկանային նվաճել իրենց։

- Նրանք անգամ մեր դաշնակիցներն են եղել։ Հին ժամանակնե-րում պարսիկն ու հայն ուս-ուսի տված կռիվ էին տալիս Հռոմի դեմ։

- Իսկ ի՞նչը եղավ պատճառը նրանց անկման։

- Բաժանումը եղավ պատճառը, տիրակալ։ Նրանք բաժանվեցին և կործանվեց նրանց երկիրը։ Բայց հարկ է նշել, որ անգամ բա-ժանված նրանք չեն հանձնվել։ Ամեն մի երկիր, որ իշխում էր հայերի վրա, շատ էր չարչարվում նրանց պահելով։ Հիշիր տեր իմ, եթե Մոնղոլիան մեզ տար այնքան վնաս, որքան հայերին, ապա մենք կործանված կլինեինք։ Նրանց վրա իշխեցին արաբ-ները, որ չունեցավ ոչ մի լավ օր հայոց հողի վրա։ Անգամ հիմա ուռուսն է սարսափում հայու հարվածից։ Դրա համար էլ Արցա-խից տանում է դեպի Վրաստան, որ չապստամբեն իրենց հողի համար։ Նրանցից անգամ օսմանլուն է վախենում։ Ով ուզում է կարող է ասել, թե ինքն է իշխում Արմենիայի վրա, բայց դրա տերը միայն հայն է։

- Հայերը մեծագույն ազգ են։ Մեծագույն ու վտանգավոր։ Իսկ այդ ծեր այծը ինձ ուղարկում է մահվան երախը։ Ինքը թառել է Թեհրանում և իր որդուն է ուղարկում կռվի։ Ոչինչ ես դեռ կհաղթեմ հայերին ու Պրասկաստանը իմ առաջ կխոնարհվի։ Ու այդ ժամանկ հիմար ու պառավ ավանակին գահընկեց կանեմ և կնեստնեմ գահին նրա փոխարեն։ Լավ հի-շի Ամիր, հենց որ մտնեմ Թեհրան՝ Պարսկաստանն իմը կլինի։

    Հանկարծ ներս մտավ մի զինվոր, ուշադիր աչքերով զննեց վրանը, հետո գտավ արքայազնի հայացքն ու ասաց.

- Ճամբարին ինչ որ մեկն է մոտենում։ Նա ոտքով է և կարծես վիրավոր։

- Ո՞վ է։ Մարդիկ ուղարկեք թող ստուգեն։

- Շատ լավ, - ասաց զինվորն ու դուրս եկավ։

   Քիչ անց ճամբար մտան բոլորը։

- Արքայազն, նա այստեղ է։ Երևում է՝ ձեզ ճանաչում է։

- Իսկապե՞ս։ Հիմար, ո՞վ չի ճանաչում պարսից մեծ արքայազ-նին, որ հաղթեց օսմանլուին, ասաց Միրզան ու շարունակեց, - ներս բերեք տեսնեմ ով է դա։

   Պահակը դուրս եկավ ու ներս բերեց մի տղամարդու, որ տանջված տեսք ու պատառոտված հագուստ ուներ։

- Գրողը տանի, սա Վաչագանն է։ Իսկ ինձ ասել էին, թե դու զնդանում ես։ Այդ ինչպե՞ս եղավ, որ կարողացար փախչել քրոջդ ճանկերից։

- Հազիվ եմ փախել։ Պահակներին սպանեցի։ Ամեն ինչ շատ լավ էր ընթանում մինչև որ չհայտնվեց այդ հիմար փսլնքոտ լակո-տը։ Բայց ես հիմա այստեղ եմ և խնդրում եմ քեզ ինձ զորք տալ։ Թույլ տուր ինձ սպանել այդ անառակին, - ասաց Վաչագանը սողալով արքայազնի ոստքերի առաջ։

- Քրոջդ մասին ես խոսում Վաչագան։ Զգույշ խոսիր քանզի քույ-րը միակն է և սուրբ…

- Նա չի կարող իմ քույրը լինել։ Զորք տուր ինձ և ես կսպանեմ նրան, - ընդհատեց Վաչագանը։

- Ես քեզ զորք կտաի, բայց ավաղ չենք կարող միայնակ հար-ձակվել։ Մեզ պետք է օգնի նաև Հասան խանը։ Պիտի ըս-պասենք նրա զորքին։ Երբ կգա, այն ժամանակ էլ կսկսենք հարձակումը։ Իսկ հիմա սպասել է պետք։

- Իսկ կարո՞ղ ես ինձ մի քանի մարդիկ տրամադրել, որ գնամ ու գտնեմ ծերուկի դին։

- Ի՞նչ է, ուզում ես թաղե՞լ նրան, - ծիծաղելով ասաց Միրզան։

- Ո՛չ, ես ունեմ հրաշալի ծրագիր, որով կկոտրեմ նրանց պայ-քարի ոգին։ Ծերուկի դին մեզ կօգնի այդ հարցում։

- Շատ լավ։ Վերցրու քեզ հետ քանիսին կուզես։ Եթե դա կօգնի մեզ, ապա խնդրեմ։ Ամբողջ զորքս քո տրամադրության տակ է։

   Մինչ պարսկական ճամբարում դավեր էին նյություն հայոց ազգի դեմ, այդ ընթացքում հայկական ճամբարում իսկական խառնաղփոթ էր։ Դավաճանը սպանել էր պահակներին ու փախել։ Ոչ ոք չէր կարողանում գտնել նրան։ Մարիամը նոր էր եկել շրջակա վայրերից։ Գնացել էր փնտրելու մարդասպանին։ Շատ էր փնտրել, բայց ամեն ինչ զուր էր անցել։

- Չեմ հասկանում, թե ուր է կորել, Հակոբ։

- Ես նույնպես։ Գնացի հյուսիս՝ չգտա։ Պարսիկն էլ գնացել էր հարավ, բայց էնտեղ էլ չկա։ Մնաց որդիդ։ Տեսնենք նա գտե՞լ է։

- Այո, գտել եմ, - լսվեց տղայի ձայնը։

- Կարո՞ղ ես վերջ տալ քո այդ սովորությանը, - ասաց Հակոբը։

- Ի՞նչ սովորության մասին ես խոսում, - զարմացած հարցրեց տղան։

- Այդպես հանկարծակի հայտնվելու սովորությանդ մասին եմ խոսում։ Սիրտս էլ չի դիմանում։

- Դե վերջ տվեք այս անիմաստ զրույցին, - ընդհատեց Մարիամը։ -Ասա ինձ, ու՞ր է նա։

- Գնացել է դեպի պարսկական բանակ։ Հիմա նա էնտեղ է։

- Նա պարսկական ճամբարու՞մ է։ Շատ վատ է տղաս։ Եթե նա այնտեղ է ապա…

- Պարսիկները, - լսվեց Հակոբի ձայնը։

- Գրողը տանի, դա Վաչագանն է, - շարունակեց Մարիամը։

- Իսկ ի՞նչ է կախված ձիու հետևից, - հարցրեց տղան։

- Դիակ է, դիակ, - ասաց մեկը։

- Անիծվես դու Վաչագան։ Դա Հովսեփի մարմինն է։ Անիծվես դու, դժոխքի բաժին դառնաս դու և քո սերունդները։ Դժոաքի բաժին, - սկսեց գոռալ Հակոբը։

   Բայց չէր լսում Վաչագանը։ Նա իր սառնությամբ և դաժանությամբ այլևս չէր զիջում Հասանին։ Իր իսկ հոր դին քարշ էր տալիս գետնին։ Բորենին քաշ էր տալիս առյուծի մարմինը, որ կոտրի մյուսների սիր-տը և պայքարի ոգին։ Այնքան ատելություն կար նրա աչքերում, որ անգամ թուրքը հայուն նայելիս այդպիսի ատելությամբ ու զզվանքով չէր նայում։ Նա հպարտ էր, ասես՝ հասել էր իր նպատակին և երազանքին։ Այնինչ մարդիկ ատելությամբ էին լցվում նրա հանդեպ ճամբարում։ Պարսիկ զորականը նայեց Մարիամին, ձի հեծնեց ու իր մարդկանց առաջ գնալու հրաման տվեց։

- Ներիր Մարիամ, բայց ես չեմ կարող տեսնել, թե ինպես է որդին հորն անարգում, - ասաց զորականն ու առանց աչքը թարթելու անգավ գետակի վրայով ու հարձակվեց։

   Վաչագանը տեսնելով նրա գալը, վախից թողեց մարմինն ու հեռա-ցավ։ Հովսեփի մարմինը թաղեցին այն լեռան վրա, որտեղ սպանվեց։

Մաս 17

    Գիշեր էր։ Հասան խանի զորքը հասավ Նախիջևան։ Երկու կողմից սկսեցին սեղմել հայերին։ Մի կոմնից Վաչագանն էր՝ Աբբաս-Միրզայի զորքով, իսկ մյուս կողմից Հասան խանի զորքն էր։ Սեղմում էին օձի նման։ Այն պես էին առաջ գալիս, ասես օձը պատրաստվել կուլ տալ իր որսին։ Գիշերվա խավարից լսվեց Վաչագանի ձայնը։

- Կրա՜կ։

   Թնդանոթները սկսեցին կրկել։ Ձայնը տարածվեց ամբողջ Նախի- ջևանով։ Դնդաց աշխարհը, ամբողջ երկինքը։ Ճամբարը դարձավ հրե վիշապ։ Բայց մեկը դուրս չեկավ վրանից։ «Թաքնվե՞լ են։ Ինձա- նից ու՞ր պիտի փախչեք» մտածեց Վաչագանն ու մարդկանց առաջ տարավ։ Պարսկական հեծելազորը առաջ գնաց, որ սպանեն ողջ մնացածներին։ Բայց ի՞նչ զարմանք։ Ճամբարում մարդ չկար։ Հան- կարծ նորից լսվեց թնդանոթի ձայնը, որն ուղղված էր պարսիկների դեմ։

- Վաչագան, մեզ շրջափակել են, - ասաց մի պարսիկ։

- Ինչ ես խոսում, ինչպե՞ս կարող էին մեզ շրջանցել։

- Չգիտեմ, բայց տես։ Մի՞թե այնտեղ կանգնածը քույրդ չէ։

- Անառակ։ Սպանել դրան, - բղավեց դավաճանն ու առաջ գնաց։

   Բայց ուշ էր արդեն։ Պարսկական թնդանոթները հայերը վերցրել էին։ Պարսիկներն ընկան իրենց լարած թակարդը։ Զուր չեն ասում՝ ամեն մարդ իր փորած փոսը կընկնի։

- Մայր, - ասաց վանակապը, - թույլ տուր հարձակվել։ Նա անար-գեց ոչ միայն մեր ազգը, այլ նաև մեր տունը։ Նա սպանեց իմ պապին, ինձ սպանելու փորձեր արեց։ Նա սպանեց իմ մյուս պապին։ Իմ հայրը մեռավ նրա պատճառով։ Հերիք է ինչքան նա պղծեց մեր տունը։ Ես, որ կրում եմ իմ պապի անունը՝ խոստանում եմ նա այս գիշեր կմեռնի, - ասաց տղան, հանեց իր թուրն ու առաջ գնաց։

   Երկու թրեր իրան կպան մարտի դաշտում։ Ոչ սովորական թրեր, որ սովորաբար լինում է մարտի դաշտում, այլ հարազատ թրեր։ Զար-կում են իրար, զարկում են անվերջ։ Ջանում են զարկել իրար, իրար սիրտ հանել ու տալ երկնքի թռչուններին։

- Հիմար, ես քեզ կսպանե։ Դու կմեռնես։ Ատում էի հորդ, պապե-րիդ և ատում եմ անառակ մորդ։ Սիրտդ կհանեմ ու կտամ երկնի թռչուններին։

- Ձայնդ կտրիր։ Դավաճան, ոչնչություն։ Սա քեզ հանուն իմ պա-պի , - ասաց տղան թրի առաջին զարկի հետ, - սա՝ հանուն ըն-տանիքի, - ասաց երկրորդ զարկի հետ, - սա էլ հանուն հայրենի-քի, - ասաց և թրով խոցեց հորեղբոր սիրտը։

   Հետո տեսավ հոսող արյունը, որ սև էր դարձել նրա նախանձից ու չարությունից։ Կտրեց գլուխը դավաճանի պահեց վերև ու ասաց.

- Պարսիկներ, վերցրեք դավաճանի գլուխը ու տարեք ձեր տիրոջ մոտ։ Ասացեք նրան, որ հայը երբեք չի ընկճվում և եթե ցանկա-նում է, թող ինքը գա այստեղ և կռվի ինձ հետ։ Ձեր կյանքը ձեզ եմ բաշխում։ Գնացեք, կորեք։ ԵՒ սրանից հետո էլ չտեսնեմ ձեր նոխկալի դեմքը։

   Պարսից զորքը խուճապահար փախավ։ ԴՎաճանի գլուխը տա- րան ու դրեցին Աբբաս-Միրզայի առաջ։ Ու նա նայելով դավաճանի գլխին հարցրեց.

- Ասում եք՝ Հասան խանի զորքը փախավ Երևա՞ն։

- Այո, տեր իմ։ Նրա զորքը հեռացավ։ Մեզ ասացին, որ էլ չեն ցանկանում հայերի հետ գործ ունենալ։ Ասացին՝ քաջերի դեմ քաջեր դուրս չեն բերում։

   Արքայազնը նայեց դուրս, մի փոքր մտածեց ու ասաց.

- Հավաքեք մարդկանց, գնում ենք Թեհրան։ Շահը նստել է իր ոս-կե գահին ու մեզ մահվանն ընդառաջ է ուղարկըլ։

- Բայց մենք չեն կարող հեռանալ։ Շահն ասել է, որ բոլորին կոտո-րենք, - ասաց զորականներից մեկը։

- Ես թքած ունեմ թե ինչ է ասել քեզ շահը։ Ես կարող եմ ասել, որ անիմաստ մարդիկ չեմ զոհվի։ Հայուն վնաս մի տուր և նա քո դեմ դուրս չի գա։ Հիմա մենք ենք պատճառը, որ հայը թուր է բանեցնում։ Գռազ կգամ, որ երեք տարին չանցած ուռուսի հետ կկռվենք։ Ու նրանք անշուշտ կհաղթեն, որովհետև նրանց հետ կլինեն ազատտատենչ մարտիկները։ Մարդկանց թողեք այդ օրվա համար։

- Մենք պետք է հարձակվենք, Աբբաս, - դարձյալ խոսեց նույն զորականը։

- Ապերախտ։ Մենք հարձակվենք՝ շահը նստի, մարդիկ մեռնեն՝ շահը ապրի։ Հերիք է ասի։ Շահի կյանքը շատ երկարեց։ Նրա փառքը շատ է տարածվել։ Չենք հարձակվում հայերի վրա և վերջ։ Գնում ենք Թեհրան։ Պատրաստեք մարդկանց։

Մաս 18

    Պարսկական գունդը գնում է Թեհրան։ Ուղիղ գծով, անշեղ գնում են բոլորն իրենց հայրենիք։ Աբբաս-Միրզան մտքերի մեջ էր և հան- կարծ նայում է ծառային ու ասում։

- Ամիր, արդյոք ճիշտ վարվեցի, որ չհարձակվեցի հայերի վրա։

- Մտածիր, տեր իմ։ Միայն դու կարող ես ասել ճիշտ էր, թե՝ սխալ։ Կարող էիր և հարձակվել ու վրեժ լուծել։

- Իսկ ի՞նչ կասես։ Ի՞նչ ասեմ շահին։ Ինչու՞ թողի Նախիջևանը։

- Շահը ոչինչ էլ չի հարցնի։ Նա միայն իր գահն է ուզում պահել։ Հենց դա էր օսմանլուի դեմ պատերազմի պատճառը։

- Դարձյալ շահի բիրտ պահվածքից պարսիկը տուժեց։

- Այդպես է եղել միշտ։ Իշխանավորն է մեղավոր ազգի վնասի համար։ Իշխանությանը հետաքրքիր է միայն իր փորը լցնել և հարստանալ։

- Զգույշ խոսիր Ամիր։ Հորս մասին ես խոսում։

- Ես ճիշտ եմ ասում տիրակալ։ Շահի ժամանակն անցել է։

- Հա։ Բայց հայերը… Հայերը քաջ են։ Բայց պիտի հարձակվեի։

- Միթե՞, - զարմացած հարցրեց Ֆարիդը։

- Չէ, ոչինչ չէր ստացվի։Հայերն ունեն մի բան, որ չունենք մենք։ Դա հույսն է վաղվա օրվա հանդեպ։ Հայերին ոչ ոք չի կարող ոչնչացնել, կամ ճնշել։ Գանք դեռ հնուց։ Ու՞ր է Ասորեստանը, Բաբելոնը, Աքեմենյան երկիրը, Մակեդոնացու կայսրությունը։ Ու՞ր է Սելևկյան պետությունը։ Ընկավ քաջ Տիգրանի թրից։ Ու՞ր է Պարթևստանը։ Փոշի է և ոչինչ չի մնացել։ Ուր՞ է Հռոմը բազմամյա։ Չկա, Ֆարիդ, կորավ ժամանակի հետ։ Ու՞ր են այն երևելի կայսրությունները՝ Սելջուկյանը, Բյուզանդականը, Մոնղոլականը, որ իշխել են հայերի վրա։ Նրանք չկան։ Կործանվեցին ամեն մեկը։ Բայց դրանց համախմբում է մի բան։ Բոլորն էլ ցանկացել են ջնջել հայուն աշխարհի երեսից, բայց ոչ մեկի մոտ չի ստացվել։ Նորից եմ ասում այսօր նրանք չկան, բայց հայը ապրում է։ Նա ապրում է իր հողում, իր հայրենիքում և չի հեռանում։ Աշխարհիս վրա չկա ոչ մեկը, որ կարող է ոչնչացնել միասնական այս ազգին։

Վերջ


Comments

Popular posts from this blog

Բանաստեղծություններ