Posts

Showing posts from May, 2025

Բանաստեղծություններ

1    Կարոտ Ա նհուն կարոտից նորից վշտացած,   Սիրտս ու հոգիս անդունդին թեքված,   Անվերջ կորստի ցավից պարփակված,   Լալիս եմ անվերջ արտասուք կապած։     Արտասվում եմ ես հախուռն անձրևին,   Որ արտասուքս ոչ ոք չտեսնի,   Հայացքս գամած սահմանից այն կողմ՝  Դեպի իմ Արցախ, ու իմ Արարատ…     Արտասուք կապած նայում եմ անվերջ  Կարսին ու Վանին՝ մեջք-մեջքի տված,   Անցյալի շնչից հարություն առած  Անին եմ տեսնում ես իմ աչքերով։     Տեսնում եմ տանջանքն ազգիս անցյալի,   Բայց բաց չեմ թողնում փառքը տենչալի,   Աչքերս հառած դեպի խոր անցյալ,   Տեսնում եմ Սիսը՝ փառքով է լցված։     Բայց շուտով փառքը կորուսյալ դարձած,   Չքվեց, աչքերիս խավարը տիրեց,   Բայց հոգուս կարոտն անսասան մնաց,   Ու եթե աչքս հանկարծ կուրանա,   Մեկ է իմ հոգին հավերժ կմնա։ 2   Ես սիրում եմ քեզ Ի մ մարգարտաշող ու հակինթաշող, Կու...