Բանաստեղծություններ
1 Կարոտ
Անհուն կարոտից նորից վշտացած,
Սիրտս ու հոգիս անդունդին թեքված,
Անվերջ կորստի ցավից պարփակված,
Լալիս եմ անվերջ արտասուք կապած։
Արտասվում եմ ես հախուռն անձրևին,
Որ արտասուքս ոչ ոք չտեսնի,
Հայացքս գամած սահմանից այն կողմ՝
Դեպի իմ Արցախ, ու իմ Արարատ…
Արտասուք կապած նայում եմ անվերջ
Կարսին ու Վանին՝ մեջք-մեջքի տված,
Անցյալի շնչից հարություն առած
Անին եմ տեսնում ես իմ աչքերով։
Տեսնում եմ տանջանքն ազգիս անցյալի,
Բայց բաց չեմ թողնում փառքը տենչալի,
Աչքերս հառած դեպի խոր անցյալ,
Տեսնում եմ Սիսը՝ փառքով է լցված։
Բայց շուտով փառքը կորուսյալ դարձած,
Չքվեց, աչքերիս խավարը տիրեց,
Բայց հոգուս կարոտն անսասան մնաց,
Ու եթե աչքս հանկարծ կուրանա,
Մեկ է իմ հոգին հավերժ կմնա։
2 Ես սիրում եմ քեզ
Իմ մարգարտաշող ու հակինթաշող,
Կուզեմ քեզ գրկել ամուր, չթողնել,
Կուզենամ գրկել ու ասել, որ ես...
Ես սիրում եմ քեզ իմ անգին ծաղիկ։
Ու կուզեմ գիշերն իրար անցկացնենք,
Նայենք աստղերին խավար երկնքի,
Ու քեզ իմ փերի, ասեմ այդ գիշեր,
Որ սիրում եմ քեզ, սիրում իմ սրտով։
Ու կուզեմ, որ մեր վառ հոգիները
Խաչվեն մեկմեկու, էլ չբաժանվեն,
Ախ ուզում եմ ես կանգնել ու ասել.
-Ես սիրում եմ քեզ, եղիր միակս։
Իմ մարգարտաշար, իմ հակինթաշար,
Ուզում եմ գրկել քեզ անչափ ամուր,
Ուզում եմ գրկել ու ասել, որ ես
Քեզանից բացի ուրիշ սեր չունեմ...
3 Գիշեր է իջել...
Գիշեր է իջել հանգիստ ու խաղաղ,
Չկա ոչ քամի, ոչ մի փոթորիկ,
Աշխարհը հանդարտ, աշխարհը հանգիստ,
Իր երգն է երգում, հանդարտ է ապրում։
Ապրում է հանդարտ, դարդը ինձ տված,
Փոթորկված հոգուս անտես է թողնում,
Ապրում է հանդարտ, երգում է երգեր,
Իսկ իմ սև հոգին տանջվում է անձայն։
Փոթորիկն ահեղ հոգիս է մտել,
Անձրևն այսօրվա սրտիս է տվել,
Անդարդ է հիմա աշխարհը լուսեղ,
Դարդն է ինձ տվել, խավարել հոգիս։
Ահա աշխարհն այս լուսեղ է նորից,
Ու իմ սև հոգին խավար է դարձել,
Ահա փոթորկված, հեղեղված հոգիս,
ԵՒ տես աշխարհը հանդարտ է նորից։
4 Հասմիկ
Հասկերուն մեջ դալար արտի,
Դաշտերուն մեջ՝ գարնան ծեգին,
Աչքս դիպավ մի չքնաղի,
Մի գեղեցիկ հուրի փերի։
Արևի պես ուրախ ու վառ,
Արևի պես միշտ ջերմացնող,
Արձակ դաշտում գարնանային,
Պար էր բռնել ինչպես մի շող։
Սիրուն էր հոն, գեղեցկադեմ,
Աշխարհների դիցուհին,
Տեսնողն ասես կմտածեր,
Թե աստղերն են վայր իջել։
Մի պահ ահա հայացքս վառ
Ես թեքեցի նրա կողմ,
Ու զմայլված նրան տեսա
Մինչ մայրամուտն աշխարհի։
Իրիկնաժամն արդեն անցավ,
Բայց կարոտ եմ ես պարին,
Մինչև հիմա ջանք եմ անում,
Թե որ տեսնեմ ես նորից։
Կուրանում է աչքս արդեն,
Հուրի փերուց շատ հեռու,
Կարոտում է սիրտս անվերջ
Նրա պարին դյութական…
Comments
Post a Comment