Posts

Բանաստեղծություններ

1    Կարոտ Ա նհուն կարոտից նորից վշտացած,   Սիրտս ու հոգիս անդունդին թեքված,   Անվերջ կորստի ցավից պարփակված,   Լալիս եմ անվերջ արտասուք կապած։     Արտասվում եմ ես հախուռն անձրևին,   Որ արտասուքս ոչ ոք չտեսնի,   Հայացքս գամած սահմանից այն կողմ՝  Դեպի իմ Արցախ, ու իմ Արարատ…     Արտասուք կապած նայում եմ անվերջ  Կարսին ու Վանին՝ մեջք-մեջքի տված,   Անցյալի շնչից հարություն առած  Անին եմ տեսնում ես իմ աչքերով։     Տեսնում եմ տանջանքն ազգիս անցյալի,   Բայց բաց չեմ թողնում փառքը տենչալի,   Աչքերս հառած դեպի խոր անցյալ,   Տեսնում եմ Սիսը՝ փառքով է լցված։     Բայց շուտով փառքը կորուսյալ դարձած,   Չքվեց, աչքերիս խավարը տիրեց,   Բայց հոգուս կարոտն անսասան մնաց,   Ու եթե աչքս հանկարծ կուրանա,   Մեկ է իմ հոգին հավերժ կմնա։ 2   Ես սիրում եմ քեզ Ի մ մարգարտաշող ու հակինթաշող, Կու...

Լեռնաբերդի Մարտիկները

Թաթուլ Անանյան Ազգը, որը միասնական չէ, չի կարող հարատևել։ Մաս1      Անանցանելի լեռների սրտում գտնվում էր մի քաղաք, որի անունն էր Լեռնաբերդ։ Այս քաղաք տանող արահետները, որ անցնում էին լեռների միջով՝ ձյան հետ փակվում էին և թույլ չէին տալիս անցնել այդ արահետներով։ Դրանք շատ դժվար էին հանդուրժում անցորդներին։ Անգութ էին այն անցորդների հանդեպ, որ գալիս էին թրերով և արյան համը կոկորդում խեղդելով։ Դարեր շարունակ թուրքն ու պարսիկը ջանք չէին խնայում, որ անցնեն արահետներով ու գան քաղաքն իրենց թրի տակ դնեն։   Քաղաքի հյուսիսում կար մի ամրոց, որ հայտնի էր իբրև Բանկուր ամրոց անունով։ Ասում էին, թե այս ամրոցը կառուցել էր Բակուր իշխանը, որ ոչ այդքան հայտնի էր պատմությանը։ Բակուր իշխանը, որ Հայոց արևմտյան հողերի տերն ու պահապանն էր՝ որքան հնարավոր է մեծացրեց և հզորացրեց իր տիրույթները փորձելով ծառայել Բագրատունի տերերին։ Իշխանը զորուգիշեր հսկում էր իրեն վստահված տարածքները և սարսափի մեջ էր պահում բյուզանդացիներին, որ փորձում էին ամեն կերպ նվաճել Հայոց երկիրը։ Անցան շատ տարիներ։ Ժամա...